Հայաստանի իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը, երկիրը ղեկավարելու ունակությունը․ Արշակ Կարապետյան

«Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ նման երկրի մասին»: Չափազանց կարևոր այս հայտարարությունը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մի շարք վերլուծաբաններ այս հայտարարությունից հետո սկսեցին հայտարարել, թե գործող իշխանությունները փոխում են ՌԴ հանդեպ իրենց քաղաքական կուրսը, տևական խնդիրներից հետո փորձում են մեղմել հարաբերություններում առկա խութերը։

Իրականում, բոլորովին հակառակն է։ Ասուլիսում Փաշինյանին հարցը տվել էր իր իսկ ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը, որը բառացի ասել էր, թե քաղաքագիտական շրջանակները պնդում են, թե որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման պահը, այնքան Ռուսաստանն ավելի է «ջղաձգվում», քանի որ տարածաշրջանից դուրս է մղվում ՌԴ-ն, և եթե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կիրառի, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել դրանց: Ակնհայտորեն, հարցը նախապես պատրաստված էր, որպեսզի Փաշինյանը կարողանա ներկայացնել իր մտասևեռումները։ «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ: Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, դա արդեն ի սկբանե սխալ է: Եթե մենք էդ սխալները գործել ենք, մենք պետք է էդ սխալներն ինքներս ուղղենք, բայց ոչ թե ուրիշների՝ այլ մեզ համար: Որովհետև, էլի եմ ասում, պետությունն այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին ուրիշ հարթություն և մենք եթե ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության այդ հարթություն և ամրանանք այդտեղ»,- ասել էր վարչապետը։

Նա նաև քննադատել էր ՌԴ իշխանություններին, ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիաները մինչ այս պահը չեն բացվել, այդ թվում, Ռուսաստանի Դաշնության մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ «Ընդ որում՝ այդ մեկնաբանությունները շատ հաճախ և հիմնականում հակասել են ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կամ 10-ի հրամանագրի ձևակերպումներին, որոնց մասին ես մի քանի անգամ խոսել եմ», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային, Հայաստանը ոչ միայն այդ թեման սաբոտաժ չի անում, այլև լրջորեն շահագրգռված է: Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները մտադիր չեն հրաժարվել եռակողմ հայտարարությունից։ «Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել Նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթղթից, Երևանն իր մտադրության մասին կհայտարարի», - նշել էր Փաշինյանը։

Փաստացի, Փաշինյանը ցուցադրում է իր վախերը Ռուսաստանից, հնարավոր տնտեսական պատժամիջոցներից, այս պահին էլ իրավիճակը փորձում է չսրել։ Փաստն այն է, որ 2022 թվականից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն հենց Փաշինյանն է, նրա թիմը, հարակից քաղաքական ուժերն ու իշխանական քարոզչամեքենան, որոնք երբեմն մեկ սրում են հարաբերությունները, երբեմն էլ մեղմացնում՝ կախված պահի նպատակահարմարությունից։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռանալու պատճառով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։ «Հայաստանի իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը, երկիրը ղեկավարելու ունակությունը և հստակ միջազգային ուղենիշները։ Քծնության վրա հիմնված արտաքին քաղաքականությունը երկիրը վերածել է արտաքին վերահսկողության տակ գտնվող մի տարածքի»,- նշել էր Կարապետյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունները դրվել են հեռակառավարման վրա։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է հասցնել միութենական մակարդակի, ինչպես նաև հետևողականորեն մասնակցել համատեղ տնտեսական և ռազմաքաղաքական ինտեգրման գործընթացներին, նախաձեռնել Հարավային ռազմական դաշինքի ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, որը բաց կլինի Հնդկաստանի և տարածաշրջանային այն երկրների անդամակցության համար, որոնք շահագրգռված են կայունության հաստատմանը։

Սեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են Իրանը հնարավոր է համարում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերակենդանացումը նոր պայմաններով Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, 19-20-ին ևս 5-7 աստիճանով iPhone 16 Pro Max-ի ողջ խմբաքանակը սպառվել է 18 րոպեում Եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք. Բագրատ Սրբազան Ադրիեն Ռաբիոն նոր ակումբ ունի. պաշտոնական 2024 թ․ սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության մասին Վրաերթ՝ Վայոց ձորում. հետիոտնը տեղում մահացել է Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Տեղի է ունեցել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Կանանց միության արտագնա նիստը Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսը Քիք բոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է հաղթողներին ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում Քաջարան խոշորացված համայնքի նախակրթարաններն են․ լուսանկարներ Այս իշխանությունն Արցախը դավաճանել է, հանձնել, դրել զոհասեղանին․ Ավետիք Չալաբյան Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել. քաղաքապետարան Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար Իշխանության «Նվերը»՝ Արշակ Կարապետյանին Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
website by Sargssyan