Թեժ աշնան սպասումով. ի՞նչ պիտի անի ընդդիմությունը

Ամառն ավարտվեց, և Հայաստանը աշուն է մտնում նոր քաղաքական թեժացումների սպասումով։ Համենայն դեպս, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած «Սրբազան պայքարը» խոստացել են օր ու արև չտալ իշխանություններին։ Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրենք էլ հասկանում են, որ ցածր վարկանիշի, աշխարհքաղաքական զարգացումների, Հայաստանին զիջումների պարտադրելու ֆոնին վարչախմբի դիրքերը հեղհեղուկ են։

Այդուհանդերձ, նման իրավիճակ առաջին անգամը չէ Հայաստանում։ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը միայն «զոռբայությամբ», ոստիկանական բռնաճնշումներով, վարչական, քրեական և ֆինանսական ռեսուրսների օգնությամբ է շարունակում պահպանել իշխանությունը։ Թեև ընդդիմությունն էլ մեղքի իր բաժինն ունի։ Չկարողանալով հանրային լայն համախմբում ապահովել՝ ընդդիմադիր ուժերն արդեն մի քանի շարժումներ են ձախողել, ամրապնդելով Փաշինյանի իշխանությունը։

Գործող իշխանությանը հեռացնելու բազմաթիվ և ոչ բարդ միջոցներ կան, ամենակարևորը, հանրային համախմբումն է, որի իրականացումը հնարավոր է նոր, չվարկաբեկված ուժերի ներգրավմամբ, կամ, ավելի ճիշտ, ղեկավարությամբ։ Իսկ ընդդիմադիր, բայց արդեն մեկ կամ մի քանի անգամ ձախողված ուժերը կարող են աջակցել կողքից՝ իրենց ռեսուրսներով։ Առաջին պլան չգալով՝ նրանք նաև նոր ընդդիմությանը հնարավորություն կտան առավել արդյունավետ պայքար մղել, նաև թոթափել հանրության որոշակի հատվածի հիասթափությունը։ Միայն այդ կերպ է հնարավոր Փաշինյանին հեռացնել կառավարության շենքից։ Այլապես, Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ երկրի ղեկին ու նորանոր զիջումներ անել ՀՀ հաշվին։

Անի Սաղաթելյան

Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»
website by Sargssyan