Փաշինյանը մեղմացնո՞ւմ է հակառուսական քաղաքականությունը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում ՌԴ մասով արած հայտարարությունը չափազանց ուշագրավ է։ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» պարբերականի լրագրողը, դիմելով Փաշինյանին, ասել էր, թե քաղաքագիտական շրջանակները պնդում են, թե որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման պահը, այնքան Ռուսաստանն ավելի է «ջղաձգվում», քանի որ տարածաշրջանից դուրս է մղվում ՌԴ-ն, և եթե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կիրառի, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել դրանց:

Ակնհայտորեն նախապես համաձայնեցված հարցին Փաշինյանը պատասխանել էր, թե չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ նման երկրի մասին: «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ: Կարելի է ունենալ խնդրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, դա արդեն ի սկզբանե սխալ է: Եթե մենք էդ սխալները գործել ենք, մենք պետք է էդ սխալները ինքներս ուղղենք, բայց ոչ թե ուրիշների՝ այլ մեզ համար: Որովհետև, էլի եմ ասում, պետությունն այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին ուրիշ հարթություն և մենք եթե ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության այդ հարթություն և ամրանանք այդտեղ»,- ասել էր նա:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն առիթ էր տվել շատերին մտածելու, թե գործող իշխանությունները մեղմացնում են իրենց հակառուսական քաղաքականությունը, որն իրենք էլ սրել և սնել են ամիսներ շարունակ։ Գործող իշխանությունները քաղաքական սկզբունքներ իսպառ չունեն, իրենք էլ խոստովանել են, որ «-իզմ»-երով չեն առաջնորդվում, ուստի որևէ խնդիր չկա այդ առումով, այսօր արևմտամետ են, վաղը կարող են համոզված ռուսամետ լինել։ Փաշինյանն էլ հասկանում է, որ աշնանը թեժ գործընթացներ են սպասվում, իսկ ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումը վտանգավոր է իր և իր թիմի հետագա պաշտոնավարման համար։ 

Սոնա Պողոսյան

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan