Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում «հանկարծ» որոշեց սիրազեղուն վերաբերմունք ցուցաբերել առ... Ռուսաստան: Հասկանում ենք, որ անհավատալի կարող է թվալ, ուստի Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը կմեջբերենք. «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ։ Այո, կան խնդիրներ, դրանք պետք է քննարկվեն, բայց մենք չենք կարող նման ձևով խոսել որևէ երկրի, մանավանդ Ռուսաստանի նման երկրի նկատմամբ, որի հետ բարեկամության ու համագործակցության խորը ավանդույթներ ունենք։ Դա պետական մտածելակերպ չէ»:

Իհարկե, սկզբունքորեն սխալ բան չի ասվել, լրիվ ընդհակառակը, սա այն բացառիկագույն դեպքերից է, երբ հնարավոր չէ նրա հետ չհամաձայնել: Բայց... մեկ վայրկյան: Ներողություն, իսկ ո՞վ բերեց-հասցրեց հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս վատագույն վիճակին, ո՞վ հասցրեց այն բանին, որ հիմա նման բաներ ասելու անհրաժեշտություն է զգացվում: Ո՞վ է այս վիճակի մեղավորը: Եվ ո՞ւմ է դիմում Նիկոլ Փաշինյանը: Տարիներ շարունակ, երբ բանիմաց ու լրջմիտ մարդիկ զգուշացնում էին Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին և քպամերձ շրջանակներին (որոնցից շատերն են, ի դեպ, աչքի ընկել հակառուսական ակտիվ դրսևորումներով), որ չի կարելի թշնամական տոն վերցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ չի կարելի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, որ չի կարելի այլոց հետ հարաբերություններ կառուցել ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հաշվին, անմիջապես հետևում էր փաշինյանական քարոզիչների ագրեսիվ ռեակցիան՝ է՛լ «ռուսուլման», է՛լ ռուսաֆիլ, էլ ռուսամոլ, էլ... եսիմ ինչ:

Ավելին, Փաշինյանի քարոզիչները, ՔՊ-ին շաղկապված ու հենց քպական գործիչներն իբր իրենց ներքաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով պիտակում էին «Ռուսաստանի ագենտ», «Կրեմլի շպիոն» արտահայտություններով: Էլ ավելին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ թշնամանք ու ատելություն էր տարածում՝ բառացիորեն մինչև վերջերս անպատասխանատու հայտարարություններ անելով, թե Ռուսաստանը թշնամաբար է դիրքավորված Հայաստանի ու հայության հանդեպ, Ռուսաստանն է Ադրբեջանին հրահրել, որ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը թշնամու կողմից է և այդպես շարունակ:

Շատ չմանրամասնենք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով է եղել, բոլորիս աչքի առջև: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը ելնում ու նման բանե՞ր է ասում: Ո՞ւմ է ասում, էլի: Ինքը՝ իրե՞ն: Թե՞ ինչ-որ բան է փոխվել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan