Ալմա-Աթան աքսիոմ չէ. կառավարությունը մանիպուլացնում է

Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը, ըստ որի կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Ու թեպետ գործող իշխանությունները փորձում են դա որպես դիվանագիտական ձեռքբերում ներկայացնել, հենց կանոնակարգի տեքստում նշվում է, թե այդ համաձայնությունը վերջնական չէ։ Գործընթացը կարող է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանալ։ «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին», - նշված է փաստաթղթում։

Փորձագետները դեռ 2022 թ. հոկտեմբերից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս և հայտարարեց, որ սահմանազատումն ու սահմանագծումն անցկացվելու է Ալմա Աթայի հռչակագրով, նշում էին, թե այդ հռչակագիրը չունի քարտեզային նկարագիր։ Ադրբեջանը ոչ միայն այդ հարցում, այլև կանոնակարգում ամրագրված ձևակերպման մեջ մեծ մանևրի տեղ է թողել իր համար։

Գործող իշխանություններն ու նրանց սպասարկուներն այժմ էլ պնդում են, թե Ադրբեջանը պարտավոր է լինելու հետ քաշել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Նման պահանջ կանոնակարգը ոչ միայն չի տալիս, այլև Բաքվին հնարավորություն է ընձեռում խաղալ իր խաղը։ Չի բացառվում, որ Ադրբեջանը մեկ-երկու դիրքից հետ քաշվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա դա ձեռբերում ներկայացնել, բայց 200 ք/կմ տարածքի դեօկուպացիան առնվազն ֆանտաստիկայի ժանրից է։ 

Անուշ Մանուկյան

Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
website by Sargssyan