«Սրբազան շարժման» մեջ իրար են գզո՞ւմ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոստանում է թեժ աշուն կազմակերպել իշխող վարչախմբի գլխին, բայց փոխարենը թեժ է շարժման շարքերում։ Սուրեն Պետրոսյան-Գառնիկ Դանիելյան «փոխհրաձգությունը» նոր դրսևորումներ է ստանում, կողմերն իրար բացահայտ մեղադրում են ստախոսության մեջ։

Պետրոսյանը Դանիելյանին մեղադրել է սուտ խոսելու մեջ, հերքել իր՝ շարժման մեջ ներդրված լինելու խոսակցությունները, նշել, որ մինչ շարժման սկսելը Ոսկեպարի բնակիչներն իրեն ասել են, որ Գալստանյանի՝ գյուղ գալուց հետո պետք է նրա հետևից փակել ճանապարհը, քանի որ գալու են դաշնակցականները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները։ «Ես խոսք տվեցի, որ չի լինի ընդդիմության հերթական պայքար, սակայն վերջում եղավ «Դիմադրություն-2» շարժում։ Ստացվում է, որ ես գյուղացիներին խաբեցի»,- ասել է Պետրոսյանը։

Գառնիկ Դանիելյանն էլ Սուրեն Պետրոսյանին մեղադրում է փաշինյանական նարատիվ գեներացնելու, «նախկինացավով» տառապելու մեջ։ «ՀՀ-ում բոլոր պրոբլեմները նրանում են, որ մարդկանց ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան իրենց կարողությունները»,- նշել է Դանիելյանը:

Գալստանյանն այս լեզվակռվում Դանիելյանի կողմից է, երեկ «վերջին անգամ զգուշացրել է» Սուրեն Պետրոսյանին, որ եթե վերջինս ասելիք ունի, թող գնա ու ասի։ «Սուրեն Պետրոսյանն ո՞վ է։ Եթե Սուրեն Պետրոսյանն ասելիք ունի, կգա ու կասի: Վերջին անգամ զգուշացնում եմ, ուղղակի, ձեր միջոցով, եթե ասելիք ունի՝ ուրեմն կգա ու կասի»,- լրագրողներին ասել է Գալստանյանը։

Ամեն դեպքում, ով էլ որ ճիշտ լինի այս հարցում, ընդդիմադիր շարժման շուրջ նման դրսևորումները միայն բխում են գործող իշխանությունների շահերից։

Մերի Անանյան

Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
website by Sargssyan