Ի՞նչ ճակատագիր կունենա համընդհանուր հայտարարագրման համակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է երեք փուլով Հայաստանում ներդնել ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Արդեն 2025 թ.-ից սկսած ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ կենսաթոշակ ստացող և աշխատանք չունեցող անձինք, պարտավորված կլինեն լրացնել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարագիր:

Այս ընթացքում տարբեր մասնագետներ զգուշացնում էին, որ մեր երկիրը, առավել ևս մեր հանրության զգալի մասը դեռ պատրաստ չէ անցնել համընդհանուր հայտարարագրման: Արդեն այս տարի պարզ դարձավ, որ նրանք իրավացի էին, և հուլիսի 22-ի դրությամբ, երբ լրանում էր վերջնաժամկետը, հայտարարատու անձանց մոտ կեսը չէր ներկայացրել հայտարարագիրը:

«Փաստ» թերթը տեղեկություններ ունի, որ իշխանության մեջ կան որոշակի շրջանակներ, որոնք հակված են համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը հետաձգել առնվազն 2-3 տարով, այդ ընթացքում կարգավորել բոլոր տեխնիկական խնդիրները, այդ թվում՝ բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նման առաջարկ արվել է Նիկոլ Փաշինյանին, բայց վերջնական որոշում դեռևս չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը
website by Sargssyan