Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ արևային էներգիան հասանելի կլինի Սյունիքի սահմանամերձ շրջաններում

Ucom ընկերությունը «Արևորդի» ՀԿ-ի հետ համատեղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում կայուն  էներգիայի ներդրման հերթական ծրագիր է իրականացրել: 

Շիկահող բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 10.44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան, որը կապահովի թե՛ մշակույթի տան, թե՛ վարչական շենքի և թե՛ բնակավայրում առկա արտաքին լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսը։ 

Շիկահողի մշակույթի տունը չափազանց կարևոր է համայնքի համար, մասնավորապես, այնտեղ է գտնվում բնակավայրի գրադարանը։ Առաջիկայում պլանավորվում է շենքի վերանորոգումը, որից հետո բնակիչները կկարողանան այն օգտագործել տարբեր միջոցառումների, մշակութային խմբակների և այլնի համար։ 

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս շրջակա միջավայրի կայուն լուծումներին և ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ կանաչ էներգիան հասանելի կդառնա Սյունիքի սահմանամերձ Շիկահողում: Սա մեր առաջին նախագիծն է Սյունիքում, և այսպիսով մենք ոչ միայն Շիկահողին կայուն էներգիա ենք տրամադրում, այլ նաև օգնում ենք գումար տնտեսել գյուղի ենթակառուցվածքները բարելավելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս նախագիծը ոչ միայն աջակցում է համայնքային ռեսուրսների խնայողությանը, այլև նվազեցնում է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ խրախուսելով վերականգնվող էներգիայի օգտագործումը: Արդյունքում, համայնքը կարող է ապավինել ավելի մաքուր և կայուն էներգիայի աղբյուրների վրա, ինչը կնպաստի երկարաժամկետ տնտեսական և էկոլոգիական կայունության ապահովմանը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում», - ասել է «Արևորդի» ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Արևային էներգիայի ներդրումը մեր համայնքում նպաստում է ջեռուցման խնդրի լուծմանը և զգալիորեն կրճատում է ծախսերը: Այժմ երկու շենքի և փողոցային լուսավորությունը ապահովվում է տեղադրած սարքավորումներով: Նման նախագծերի շարունակականությունը կարևոր է: Բնակավայրը նախկինում ջեռուցվում էր վառելափայտով՝ սպառելով Շիկահողի արգելոցի միջոցները: Այս կայանները կօգնեն ավելի կայուն և արդյունավետ դարձնել համայնքը», - նշել է Շիկահող համայնքի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը:

«Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում արևային կայանների տեղադրման որոշումը պատահական չէ: Կազմակերպությունները առաջնահերթությունը տալիս են բնապահպանական կայուն լուծումներին, որոնք իրենց հերթին համայնքի համար ապահովում են տնտեսական կայունության լուծումներ։

ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը
website by Sargssyan