Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում իր առաջին հանդիպումն է անցկացնելու՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մրցելով Լատվիայի ընտրանու հետ: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլասերների համար տհաճ անակնկալ է պատրաստել՝ բարձրացնելով մարզադաշտի տոմսերի գները:

Եթե նախկինում Արևել յան տրիբունայի տոմսերի գները տատանվում էին 3-ից 8 հազար դրամի սահմաններում, ապա հիմա՝ 5-ից 12 հազարի: Եթե նախկինում Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 5-ից 10 հազար դրամ էր, ապա հիմա դարձել է 10-ից 16 հազար: Սա առաջացրել է բազմաթիվ ֆուտբոլասերների դժգոհությունը: Իհարկե, ֆեդերացիան մեծ «լավություն» է արել՝ նույնը թողնելով հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերի գները, սակայն հասկանալի է, որ դա, մեղմ ասած, մխիթարություն չէ իրապես մարզադաշտում ֆուտբոլ դիտել ցանկացողների համար: Նախ՝ խոսքը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մասին չէ, մեր մրցակիցներն էլ, ասենք, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականները չեն, թեպետ նույնիսկ այդ պարագայում նման գները շատ բարձր են Հայաստանի համար:

Առավել ևս, որ ինչքան էլ բոլորս, անկախ ամեն ինչից, հավաքականի կողքին ենք, սակայն չի կարելի անտեսել, որ թիմը շատ վատ արդյունքներ է ցույց տալիս. վերջին 10 խաղում հավաքականը տոնել է միայն 1 հաղթանակ (այն էլ՝ ընկերական խաղում), երկու հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով և կրել է 7 պարտություն: Եվ փոխանակ այնպես արվի, որ մարզադաշտը միշտ լեփ-լեցուն լինի, տոմսերն են թանկացնում: Ինչ վերաբերում է հավաքականին, հատկապես այն հանգամանքին, որ մարզիչը մի քանի ֆուտբոլիստների դուրս է թողել հավաքականից, ապա դա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկա երկու խաղից հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հնարավոր է համարում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերակենդանացումը նոր պայմաններով Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, 19-20-ին ևս 5-7 աստիճանով iPhone 16 Pro Max-ի ողջ խմբաքանակը սպառվել է 18 րոպեում Եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք. Բագրատ Սրբազան Ադրիեն Ռաբիոն նոր ակումբ ունի. պաշտոնական 2024 թ․ սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության մասին Վրաերթ՝ Վայոց ձորում. հետիոտնը տեղում մահացել է Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Տեղի է ունեցել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Կանանց միության արտագնա նիստը Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսը Քիք բոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է հաղթողներին ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում Քաջարան խոշորացված համայնքի նախակրթարաններն են․ լուսանկարներ Այս իշխանությունն Արցախը դավաճանել է, հանձնել, դրել զոհասեղանին․ Ավետիք Չալաբյան Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել. քաղաքապետարան Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար Իշխանության «Նվերը»՝ Արշակ Կարապետյանին Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան «Եվրասիա»-ն բացում է առաջին խանութ-սրճարանը, որտեղ ներկայացված կլինեն նաև ապրանքներ Հայաստանից
website by Sargssyan