Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80 տոկոսը։ «Մենք արդեն հասել ենք սահմանազատման: Սահմանազատվել է 13 կմ-ոց սահմանը: Հայաստանի հետ մեր սահմանը 1000 կմ է, բայց սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղ բանակցությունների հետ կապված նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա:

Օրերս էլ իր մեծ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը։ Փաշինյանը նշել էր, թե Երևանը նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։ «Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև ըստ էության այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները և այսպես, թե այնպես մենք և երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ այնպիսի խաղաղության կամ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի: Մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ էս պահին ինչ համաձայնեցված է, դա ստորագրել ու վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել», - ընդգծել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։

Ալիևն առաջարկին չի պատասխանել, ինչը վկայում է, որ Ադրբեջանն առանձնապես մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, քանի որ դեռ զիջումներ ունի կորզելու Հայաստանից։

Ի դեպ, ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հնչում են ամերիկյան հատուկ ծառայությունների պատվիրակության այցի ֆոնին։ Երեկ Բաքու է ժամանել ԱՄՆ Պաշտպանական հետախուզության գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորը: Ինչպես գրել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին, Փրայորի այցի նպատակն էր «Ադրբեջանի կառավարության հետ խորհրդակցությունները երկու երկրների միջև անվտանգային հարաբերությունների ամրապնդման ուղիների շուրջ»: Այլ մանրամասներ չեն փոխանցվում: Հայտնի չէ նաև, արդյոք Փրայորը Երևան կայցելի՞, թե՞ ոչ։

Սոնա Մարկոսյան

Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
website by Sargssyan