Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի կոշտ դիրքորոշումը հայտնվել է նաև միջազգային առաջատար լրատվամիջոցների էջերում։ Բրիտանական The Guardian-ը գրում է, թե Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել։ Ըստ պարբերականի՝ Թեհրանի նախազգուշացումը հուշում է, որ երկրի նոր բարեփոխիչ կառավարությունը ցանկանում է ավելի հավասարակշռված արևելք-արևմուտք քաղաքականություն վարել: «Իրան-ՌԴ վեճն ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա, եթե պարզվի, որ Իրանի նոր կառավարությունը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ՝ որպես իր արտաքին քաղաքականությունը վերահավասարակշռելու ջանքերի մի մաս»,- գրում է The Guardian-ը:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության։ «Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,- ասել է նա։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա։ «Մենք դեմ ենք ցանկացած միջանցքի, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կխախտի։ Կողմ ենք, որ ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի կողմից։ Մենք դեմ ենք, որ այլ երկրներից գան այստեղ և փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանել։ Ինչքանով, որ ինձ է փոխանցվել, դա չի խոսում այն մասին, որ անվտանգությունը պետք է հանձնվի ինչ-որ միջազգային կազմակերպության։ Ինձ փոխանցվել է, որ անվտանգությունը և վերահսկողությունը լինելու է Հայաստանի կառավարության կողմից և հայաստանյան մարմինների կողմից», - նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Նախօրեին էլ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին էր գրել, թե Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել էր Արաղչին։

Սառա Բարսեղյան

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
website by Sargssyan