Պետրակովյան խայտառակություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի սկզբանե նշենք՝ ֆուտբոլում պարտվելը չէ խայտառակություն, ֆուտբոլում կարող ես և՛ պարտվել, և՛ հաղթել, խնդիրն այն է, թե ինչպես ես պարտվում, ինչ ես ցույց տալիս դաշտում: Երբ Հայաստանը 4:1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն, համընդհանուր ոգևորություն էր տիրում ֆուտբոլասերների ու, որ ավելի վատ է, որոշ փորձագետների շրջանում:

Բացարձակ չթերագնահատելով մեր տղաների նվիրումը, անձնուրաց, ոգևորված խաղը՝ այդուամենայնիվ, ակնհայտ էր, որ գործ ունեինք առնվազն այդ խաղում չափազանց թույլ, անատամ մրցակցի հետ: Եվ նույնիսկ այդ խաղում շատ հստակ երևում էին մեր թույլ «կետերը»: Պարզ էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումը, մեղմ ասած, զբոսանք չի լինելու: Բայց այն, ինչ կատարվեց Սկոպիեում, պարզապես ամոթ էր: Իհարկե, ֆուտբոլում քիչ չեն եղել դեպքերը, երբ թվային առավելություն ունեցող թիմը չի կարողացել հաղթել կամ նույնիսկ պարտվել է: Նույնիսկ դա առանձնապես արտառոց բան չէ: Խնդիրն այն է, թե թիմը ինչով է զբաղված դաշտում: Երբ չգիտես՝ ինչ պետք է անի թիմը թվային առավելության դեպքում, երբ հաջող խաղից հետո փոփոխություններ ես անում մեկնարկային կազմում, երբ խաղի ընթացքում փոխարինում ես թեկուզ սխալներով, բայց նվիրումով հարձակման միտված ֆուտբոլիստներին, այս ամենը կարող է նշանակել, որ կա՛մ ուղղակի, մեղմ ասած, չես տիրապետում իրավիճակին, կա՛մ չես ուզում հաղթել: Թե ինչու, դա արդեն այլ հարց է: Հնարավոր է՝ B լիգան վախենալու է...

Պետրակովն ասում է, որ սա իր պարտությունն էր: Ճիշտ է ասում, դա նույնիսկ չի քննարկվում: Բայց մյուս կողմից հավելում է, թե տղաներն իր առաջադրանքները դաշտում չեն կատարել: Իրականում, եթե մարզչական ձեռագիր կա, եթե կան հստակ, մտածված հանձնարարություններ, ապա դա միշտ զգացվում է, եթե նույնիսկ ֆուտբոլիստներին չի հաջողվում այդ ամենը կյանքի կոչել: Պետրակովի օրոք գրեթե որևէ խաղում որևէ կրեատիվություն, որևէ առանձնահատուկ ձեռագիր չի նկատվում: Այնպիսի տպավորություն է, որ մեր հավաքականը խաղում է ինքնահոսի մատնված՝ ֆուտբոլիստների նվիրումի, անձնական հատկանիշների, ոմանց դեպքում՝ վարպետության հաշվին: Սակայն այդպես շատ արդյունք չես ունենա:

Երբ այս ամենին գումարում ես, որ ֆեդերացիան «հաջողել» է Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստից «ազատվել», իսկ մարզչին «հաջողվել» է միանգամից առնվազն 3-4 ֆուտբոլիստի հետ կոնֆլիկտ ունենալ, այստեղ արդեն պետք է շատ լուրջ եզրակացություններ անել: Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը
website by Sargssyan