Իրանը հնարավոր է համարում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերակենդանացումը նոր պայմաններով

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) մնում է լավ հարթակ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, սակայն դրա որոշ դրույթներ իսկապես հնացած են: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք կարող ենք կրկին վերադառնալ այս բանաձևին (JCPOA): Բայց ճշմարտությունն այն է, որ դրա որոշ դրույթներ արդեն հնացել են և մեզ համար այլևս ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում»,- նշել է Արաղչին IRIB հեռուստաալիքի եթերում: Ինչպես ընդգծել է ԱԳ նախարարը, Թեհրանը դասեր է քաղում անցյալից, սակայն չի պատրաստվում կանգ առնել այդ անցյալի վրա, այլ ձգտելու է դեպի ապագա։

«Ես դեռ հավատում եմ, որ մենք կարող ենք համաձայնության հասնել գոյություն ունեցող շրջանակներում։ Ամեն ինչ կախված է միայն նրանից, թե արդյոք մենք կկարողանանք հասնել համաձայնության, փոխըմբռնման եվրոպացիների և JCPOA-ի մյուս մասնակիցների հետ, որում երկխոսությունը կվերսկսվի հավասար դիրքորոշումների շուրջ»,- պարզաբանել է արտգործնախարարը։ Նրա խոսքով, թեև Իրանը շահագրգռված է պատժամիջոցների չեղարկումով, բայց միայն այնպես, որ այդ գործընթացը չխաթարի Թեհրանի ռազմավարական շահերը։

Սեպտեմբերի 2-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ակնկալում է վաղաժամ հանդիպում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Գրոսսիի խոսքով՝ ինքը լավ է ճանաչում Իրանի արտաքին գործերի նոր նախարար Աբբաս Արաղչիին, ով մասնակցել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աշխատանքներին, և ապագայում Թեհրանի հետ կառուցողական երկխոսության հույս ունի։

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan