Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր

Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ Մերիդիան էքսպո կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Team Telecom Armenia-ն ստանձնել է այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը։

Այսօր WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Կոնգրեսի շնորհիվ այդ ուղղությամբ իրականացվելու են համատեղ միջոցառումներ՝ Հայաստանում մրցունակ և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու նպատակով։

Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին` Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը:

«Պատահական չէ, որ Team-ը ստեղծելիս մեզ համար առաջնահերթ աջակցության ուղղություններ ենք ընտրել կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիաները։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկեն երկու խոշորամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումներ, որոնցից մեկը մեր երկիրն է ներկայացնում տեխնոլոգիական աշխարհի քարտեզում, իսկ մյուսը՝ համաշխարհային փորձն է բերում այստեղ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն ևս մեկ անգամ դարձավ այս տեխնոլոգիական տոնի կարևոր մասը»,- մեջբերում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն անդրադառնալով միջոցառման մանրամասներին ու համագործակցությանը նշեց․

«WCIT2024/DigiTec-ն այն եզակի միջոցառումներից է, որն իր շուրջն է համախմբում ՏՀՏ և բիզնես համայնքն ամբողջ աշխարհից։ Արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային այս ձևաչափը՝ WCIT-ն՝ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ Երևան հրավիրելով ոլորտի առաջատար դեմքերին։ 2024 թվականի թեման է՝ Մտքի ուժը. Արհեստական բանականությունն առանց սահմանների, և մենք ամբողջ աշխարհին հնարավորություն ունենք ցույց տալու հայկական մտքի ներուժը։ Այս հարցում ուրախ եմ, որ մեր կողքին է գլխավոր գործընկերներից հայկական Team Telecom Armenia-ն, և համոզված եմ, որ մենք համատեղ ունենալու ենք հաջողված իրադարձություն»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, կարևորելով ԱՏՁՄ ռազմավարական անդամ Team Telecom Armenia-ի հետ այս միջոցառումների շրջանակում գործակցությունը, նշեց, 

որ ընկերությունն առանցքային դեր է ունեցել միության բոլոր հավակնոտ  ծրագրերի հաջողության մեջ։ Նրա խոսքով WCIT2024-ից ու DigiTec Expo 2024-ից սպասելիքներն այս տարի է՛լ ավելի մեծ են։

«Այս երկու տեխնոլոգիական միջոցառումները հոկտեմբերին Հայաստան կբերեն հարյուրավոր միջազգային ներդրողների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների և հաջողակ ձեռներեցների։ Կհյուրընկալենք 15-ից ավելի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են Ֆորբսն ու Բենզինգան։ Սա անպայման մեծ ազդեցություն կթողնի հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա՝ նպաստելով, որ հայկական ընկերությունները ձեռք բերեն միջազգային գործընկերներ, ներգրավեն խոշոր ներդրումներ և դուրս գան նոր շուկաներ»:

DigiTec ցուցահանդեսին այս տարի կրկին ներկայանալու է Team ընկերությունների խումբը, որում ներառված ընկերություններին միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը: Տաղավարում ներկայացված կլինեն Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները, ինչպես նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման Team Energy նախագիծը։

Միջոցառումների օրերին Team Telecom Armenia-ն WCIT-ի ու DigiTec-ի այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլ նաև տրանսպորտային կապով։

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»
website by Sargssyan