Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը բացում է առաջին ցանցային խանութ-սրճարանը: Ըստ կազմակերպության տարածած տեղեկության, խանութների ցանցում ներկայացված են լինելու Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ուզբեկստանի և փոքր Եվրասիայի այլ երկրների արտադրանքը:

Առևտրի կենտրոնը բացել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար, «Պոբեդա» քաղաքական դաշինքի առաջնորդ Իլան Շորը։ Վաճառքից ստացված հասույթը կուղղվի «Եվրասիայի» սոցիալական նախագծերին և այլ մարդասիրական ծրագրերի իրականացմանը։

«Միակ շուկան, որտեղ մեր արտադրանքն իսկապես անհրաժեշտ է և կարելի է նորմալ գնով վաճառել, դա ռուսական շուկան է։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր թիմն իրականացնում է այս նախագիծը»,- ասել է Շորը։

Այս տեղեկությունն ինքնին ուշագրավ է վիճակագրական տվյալների ֆոնին, որ Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերը մնում է Ռուսաստանը: Ավելին, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է բազմակի անգամներով, այնինչ եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի հետ՝ էապես նվազել է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր. Սիրուշո Արարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին Զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին 2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. Մենուա Սողոմոնյան Արցախը կռվե՛լ է․ հիշենք անվանապես Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. Ավետիք Չալաբյան Ավելի քան 6000 ոչխար կուղարկվեն արևային էլեկտրակայանների խնամքի համար. կենդանիներն արածելու են հենց դրանց տարածքներում Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ» «Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ» Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ» Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ»
website by Sargssyan