Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութը

Մոսկվայում բացվել է առաջին ցանցային խանութը, որ ներկայացնում է ապրանքներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության սոցիալական ծրագրերի իրականացմանը։

«Այսօր մեր առաջին «Եվրասիա» խանութը բացվեց Մոսկվայի կենտրոնում։ Այստեղ ներկայացված են ապրանքներ հետխորհրդային երկրներից: Միակ տեղը, որտեղ մեր արտադրանքը իսկապես անհրաժեշտ է և կարելի է վաճառել նորմալ գնով, դա ռուսական շուկան է։ Վստահ եմ, որ Մոսկվայի բնակիչներն ու հյուրերը կգնահատեն մեր լավագույն ապրանքների ընտրությունը: Մենք կշարունակենք և կընդլայնենք արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանի և այլ երկրների հետ», - ասել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Պոբեդա» քաղաքական դաշինքի առաջնորդ Իլան Շորը։

«Եվրասիա» խանութը գտնվում է Սմոլենսկայա փողոցում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:  Այն բացվել է «Եվրասիա» առևտրի կենտրոնի աջակցությամբ։ Այստեղ ներկայացված է ազգային մթերքների հարուստ տեսականի՝ մոլդովական մրգեր և բանջարեղեն, հայկական բամիա, ջեմ, ձավարեղեն, դոշաբ, ղազախական շոկոլադ, հալվա, ուզբեկական լոլիկ և չրեր, բելառուսական կաթնամթերք և շատ ավելին։

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է մանրածախ վաճառքի կետեր բացել տարբեր երկրներում, որոնք կկարողանան ընդլայնել իրենց արտադրանքի իրացման աշխարհագրությունը։

«Ոգեշնչված նոր պատժամիջոցներից՝ մենք որոշեցինք չսահմանափակվել դրանցով և ակտիվացրինք փոխգործակցությունը եվրասիական 8 երկրների՝ մեր հարևանների հետ։ Մեր «Եվրասիա» խանութ-սրճարանը Մոսկվայի կենտրոնում առաջարկում է ազգային ապրանքներ և ուտեստներ, որոնցով հայտնի են եվրասիայկան երկրները։ Եվ սա դեռ սկիզբն է»,- ասել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։

«Եվրասիա»-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր՝ ուղղված ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիայի» նպատակն է ուժեղացնել ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։ Կազմակերպության հիմնական ուղղություններից է դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելը։ Այն ներառում է կրթական ծրագրեր, փոխանակումներ, պրակտիկա խոշոր պետական ​​և մասնավոր բարձր տեխնոլոգիաների ընկերություններում և մեդիա դպրոցում: «Եվրասիա»-ն տրամադրում է նաև մասնագիտական ​​հարթակներ և ֆորումներ ուսուցիչների և դասախոսների համար, դրամաշնորհներ լրագրողների և բլոգերների համար, բիզնես առաքելություններ՝ ապրանքներ վաճառելու և ձեռներեցների համար գործընկերներ գտնելու համար, աջակցություն պատմության և մշակույթի պահպանման ոլորտում նախագծերին:

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
website by Sargssyan