Փաշինյանի քնձռոտ «բալանսավորումը» և վախից բխած շրջադարձը

Անկախ վերլուծաբանները վերջին օրերին արձանագրում են՝ գործող իշխանությունները փոխել են Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանությունը, փորձում են կարգավորել հարաբերությունները՝ վախենալով Մոսկվայի զայրույթից։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը տարօրինակ մի գրառում է արել, նշել, թե աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ «Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել»,- գրել է նա և հավելել. «Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլև մեր մասին աշխարհի պատկերացումներն էապես լավարկելու ենթատեքստ ունի»։

Գրեթե երկու տարի բալանսավորման ծիրից դուրս թռած Փաշինյանն այժմ հիշում է այդ մասին, երբ Հայաստանի առջև նոր ու ավելի ծանր մարտահրավերներ են ծառացել։ Իսկ այսօր, Համահայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է, թե ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է ու շարունակում է աճել։

«Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Մեր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները»,– ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հավելել, թե իշխանությունը խնդիր չի դրել ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառության ծավալները նվազեցնել, այլ խնդիր է դնում ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ մյուս շուկաներում մեր առևտրաշրջանառության ծավալներն ավելացնել։

Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը շարունակել է քննադատել ՀԱՊԿ-ին, նկատել, որ Հայաստանն իր անդամակցությունը սառեցրել է ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր ունեցած անվտանգային պատրավորությունները, այլև այն պատճառով, որ մեր կարծիքով՝ ՀԱՊԿ–ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Փաշինյանը չի բացառում, որ ՀԱՊԿ-ում գործունեությունը լիարժեք կվերականգնեն, երբ Հայաստանի բարձրացրած հարցերին հնչեն հստակ պատասխաններ։

Նման շրջադարձերի դեպքում, նշենք, չի գործում «Լավ է ուշ, քան երբեք» սկզբունքը։ Փաշինյանն արդեն իր քայլերով անդառնալի վնասներ է հասցրել Հայաստանին ու շարունակում է հասցնել։

Տաթևիկ Մուրադյան

 
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
website by Sargssyan