Եկեղեցին արեց իր քայլը, իսկ իշխանությունը համառում է

Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կայանալու են սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին։ Հայաստանի իշխանությունները դեռ չեն որոշել՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է միայն հայտարարել, թե երկրում չի լինելու, չի կարող մասնակցել։ Կառավարությունն էլ դեռ քննարկում է Փաշինյանի մասնակցության հարցը։

Գործող իշխանությունների և եկեղեցու հարաբերությունները կտրուկ սրվել են 44-օրյա պատերազմից հետո, իսկ Բագրատ Սրբազանի՝ ընդդիմադիր շարժումը գլխավորելուց հետո Փաշինյանն ու նրա մանկլավիկները մի քանի անգամ կաթողիկոսին են մեղադրել ընդդիմադիր շարժում սկսելու մեջ։ Անկախ ամեն ինչից, Հայ առաքելական եկեղեցին, որ դարերով պետականակերտման, պետական խորհրդանիշների նկատմամբ ձևավորված ավանդույթ ունի, հրավեր է ուղարկել վարչապետին ու այլ պաշտոնյաների։

Հոգևորականներն իրենք էլ են խոստովանում, հրավերք ուղարկելու որոշումը ծանր է տրվել։ Եկեղեցում կարծում են, որ հրավերի ու հրաժարականի հորդորը պետք է հստակ տարանջատել համազգային միջոցառումների դեպքում, ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նրա խոսքով, հրավիրած լինելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում։ «Մենք, համենայն դեպս դուք կհիշեք, Հայաստանի Հանրապետության վերջին անկախության պատմության շրջանում և ողջ եկեղեցու պատմության ընթացքում եկեղեցին աջակից է եղել պետությանը, իշխանություններին։ Այո, երբեմն մենք տարբերակում ենք իշխանությունները պետությունից, բայց այդ սահմանագիծը շատ նուրբ է, չափազանց դժվար է իշխանությունների նկատմամբ քննադատություն ուղղել առանց մտահոգություն ունենալու, որ պետությանը չես վնասի, բայց երբ իրավիճակը հասնում է այնպիսի հանգրվանի, երբ այլընտրանք չկա, նշանակում է՝ պետք է գնալ այդ ճանապարհով», - նշել է Արշակ Սրբազանը։

Եկեղեցու այս քայլին իշխանության կողմից արձագանք չկա, ըստ ամենայնի, Փաշինյանը կվախենա մասնակցել վերաօծման արարողություններին՝ հերթական անգամ ապացուցելով այն պարզ ճշմարտությունը, որ օրվա վարչախումբը որևէ կապ չունի հայի ու հայկական ինքնության հետ։ 

Սերինե Հովհաննիսյան

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan