Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում

Այսօր լրանում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մեկ տարին: Ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախը տվեց հարյուրավոր զոհեր, վիրավորներ։ Ռազմական գործողությանը հաջորդեց 120.000 բնակչության բռնի տեղահանումը, հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։

ՀՀ գործող իշխանությունները մեկ տարի շարունակ զբաղված են միայն արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու քայլերով, այն էլ, ըստ արցախցիների անբավարար կերպով։ Իսկ տասնյակ հազարավոր մարդկանց քաղաքական իրավունքները, Արցախում Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության դեմ բողոքները կարծես, Փաշինյանի անելիքը չեն։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը սոցցանցերով ու պետական մամուլով ներազգային թշնամանք են հարուցում, խորացնում հայության երկու հատվածների միջև իրենց իսկ ջանքերով առաջացած անդունդը, իսկական տեղեկատվական տեռոր են սկսել արցախցիների դեմ։ Վկան, ԱԱԾ վերջին բացահայտումն էր, որտեղ հատուկ ընդգծում էին մասնակիցներից երկուսի արցախյան ծագումը։

Իսկ այսօր ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է առանց զոհերի հիշատակման, Փաշինյանը հարկ չի համարել մեկ բառ անգամ ասելու օրվա մասին։

Արցախի հարցը վերջնականապես փակելու համար Փաշինյանի իշխանությունը թշնամու պես է վարվում Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ։ «Բոլորս ականատես ենք՝ ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում։ Ամենայն հարգանքով լրագրողների հանդեպ՝ ուզում եմ ասել, որ ՀՀ-ում պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվություն պետք է լինի»,- այսօր Եռաբլուրում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ կոչ անելով ԱԺ-ին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որը հնարավորություն կտա պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում ապրող անձանց: Ապարդյուն կոչ է, ինչ խոսք։ 

Լիա Հունանյան

Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
website by Sargssyan