Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պարտության ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների անճարակությունն այլ ընտրություն չէին թողել. կա´մ պետք է լիներ Գեներալ՝ ամուր ձեռք (պարզվեց՝ այդպիսին չունենք), կամ՝ հոգևորական, մարդկային արժեքներ քարոզող, մարդուն մարդկայնությունը վերադարձնող անհատ։ Հայ առաքելական եկեղեցին՝ ի դեմս իր արքեպիսկոպոսական դասի, իր ամենատարբեր աստիճանակարգերում ծառայող հոգևորականների (Վեհափառի առաջնորդությամբ), պատմական առաքելություն են կատարում, որը թե´ հայոց պատմության, թե´ Հայաստանի պատմության առաջիկա հատորներում ոսկե տառերով է գրվելու։ Իշխանությունը մեղադրում է, թե՝ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Ընդդիմադիր քաղաքական դաշտն ասում է՝ թող խառնվի, սրանց քշի, հետո իշխանությունը մեզ տա, քանի որ եկեղեցին չի կարող երկրի կառավարում իրականացնել։ Բոլոր հարցումներով ամենամեծ վստահություն վայելող հանրային ինստիտուտը եկեղեցին է, և այսօր այն տեսնում է, որ իր հոտը՝ հասարակությունը, ժողովուրդը, մեծ հաշվով անտեր է մնացել։ Ու սա է հենց «ինչո՞ւ եկեղեցին» հարցի պատասխանը։ Եկեղեցին այսօր չի զբաղվում քաղաքականությամբ այն պարզ պատճառով, որ Հայաստանում քաղաքականություն չկա, և մյուս կողմից՝ եկեղեցին չի պատրաստվում ու չի կարող իշխանության ճյուղի վերածվել։ Եկեղեցին անում է շատ պարզ բան՝ բառիս բուն իմաստով «ատամներով» փորձում է կասեցնել հասարակության և պետության փլուզումը։ Եկեղեցին ստեղծում է հնարավորություն, որ քաղաքական-հանրային դաշտը դուրս գա շոկից, ձևավորվեն երկիրը դեպի ապագա տանող առաջնորդներ ու վերնախավեր։ Հայաստանն արդեն իսկ վերածվել է փախստականների՝ 2.5-3 միլիոնանոց մի մեծ ճամբարի՝ շատ անորոշ հեռանկարով։ Հիմա մի կարմիր սահմանի վրա ենք. ո՞ր ուղղությամբ ենք շարժելու պատմության անիվը. փլվում ենք մինչև վե՞րջ, կորցնելով պետությունը, թե՞ այնուհանդերձ հավաքական-տիտանական ջանքերով պահում ենք մեր պետությունը, ինքնությունը։ Եկեղեցին հիմա այս պատմական խնդիրն է փորձում լուծել։ Իսկ քաղաքական և հանրային նոր վերնախավերի խնդիրն է` Հայաստանի հետպատերազմական զարգացման իրական ծրագիր և իրական բովանդակություն ձևակերպելը։ Քանի դա չի արվել, ՄԵԿ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է։ Եվ վերջապես. որպեսզի մենք ճիշտ պատասխանենք «ինչո՞ւ եկեղեցին, ինչո՞ւ Սրբազանները» բարդ հարցին, պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո´ւ մենք չունեցանք  ո´չ Բեն Գուրիոն, ոչ էլ՝ Իվանիշվիլի։ Մենք այս հարցին պետք է ազնվորեն պատասխանենք։

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
website by Sargssyan