Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական․ «ՀայաՔվե»

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի բռնազավթումն ու ամբողջական հայաթափումը հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող ողբերգություն էր, քանի որ հայ ժողովրդի մի հատվածը ցեղասպանման վտանգի ներքո ամբողջական էթնիկ զտման ենթարկվեց փաստացի պետականություն ունենալու պայմաններում։

Այս ծանրագույն ողբերգության մեջ որքան էլ զգալի լինի Հայաստանի գործընկեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների թողտվության մեղքը, այդուհանդերձ գլխավոր պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբն է, որն ապօրինաբար Արցախը պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչեց և դրանով Բաքվի ցեղասպան վարչակարգին գործողությունների ազատություն տվեց։
Ավելի քան 9 ամիս լիակատար շրջափակման պարագայում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա, առանց սննդի, էլեկտրականության, վառելիքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների, հայտնվեցին իսկական հումանիտար աղետի ճիրաններում։ Իսկ սեպտեմբերի 19- 20-ին Բաքվի բռնապետական վարչախմբի ձեռնարկած ռազմական ագրեսիան, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվեց, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն էր, ցեղասպանական ակտ՝ բնորոշելի միջազգային քրեական իրավունքի նորմերով։

Արցախի բռնազավթումն ու հայաթափումը ոչ միայն արցախցիների, այլև բովանդակ հայ ժողովրդի համար հումանիտար ու հոգեբանական ծանր աղետ է, բայցև մի վերջին մեծ դաս՝ հայոց պետության և հայ ժողովրդի անցած ուղին ևս մեկ անգամ քննության առնելու, մեր՝ որպես հավաքականության, և մեզնից յուրաքանչյուրի՝ որպես անձի առաքելությունը և արժեքները վերաիմաստավորելու համար։
Արցախը հուշ չէ, պատմություն չէ։ Արցախի էջը փակված չէ։ Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական։

Այս նպատակով մեր «ՀայաՔվե» նախաձեռնությունն իր գործունեությամբ նպաստելու է․
• Արցախում ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործություններ կազմակերպած ու իրականացրած ինստիտուտներին ու անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջազգային իրավական գործընթացներին,
• միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ներքո Արցախի հայության` հայրենիք վերադարձի գաղափարի հետևողական կենսագործմանը,
• Հայաստանի Հանրապետությունում արցախյան համայնքների, կառույցների, ինքնության պահպանմանը, արցախցիների հավաքական կյանքի կազմակերպմանը,
• Հայաստանի Հանրապետությունում արցախցիների հանդեպ խտրականության, ատելության խոսքի դրսևորումների կանխարգելմանն ու դատապարտմանը։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին սեր և հոգատարություն դրսևորել արցախցի մեր քույրերի ու եղբայրների հանդեպ, աջակցել նրանց։ Թեև մեր նպատակն արցախցիների ապահով վերադարձն է իրենց տներ, բայցև կարևոր ենք համարում ունենալ այն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետությունում էլ նրանք իրենց հայրենիքում են, իրենց տանն են, ճիշտ այնպես, ինչպես և ՀՀ ցանկացած քաղաքացի տանտիրոջ իրավունքով կարողանալու է հետագայում բնակվել վերահայացված Արցախում։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ

Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
website by Sargssyan