Ռուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին հակասում են ողջախոհությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Համահայկական երկրորդ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար։ Ըստ Փաշինյանի, նաև դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։ «Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից», - նշել էր Փաշինյանը։

Մոսկվայից հերքել էին, իսկ Զախարովան շատ ավեի կոշտ և ծաղրալից հայտարարություն էր արել։ «Ինձ թվում է, որ հայտարարությունները հակասում են ողջախոհությանը և իրականությանը։ Որովհետև, եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի խոսել այն մասին, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում։ Եթե նրանք մնում են, նշանակում է՝ սրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ, ասում էին, որ ՀԱՊԿ-ն է «դուրս եկել Հայաստանից»,- ասել է Զախարովան՝ Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակներում։

Եվ իսկապես, սա այն դեպքն է, երբ հնարավոր չէ չհամաձայնվել Զախարովայի հետ։ Եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է վտանգի մասին ու շարունակում մաս կազմել այդ կազմակերպությանը, ուրեմն գործ ունենք հասարակ երեսպաշտության հետ։

Նանե Գրիգորյան

Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
website by Sargssyan