Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուց

«Խայտառակ և ամոթալի որոշում»,- հյատնի «սորոսական» Լևոն Բարսեղյանն է այսպես գնահատել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կայացրած որոշումը։ Խորհուրդը երեկ քննարկել է մեկ այլ «սորոսականի»՝ Դանիել Իոաննիսյանի առաջարկը՝ հրաժարվել «կայուն մեծամասնության» ապահովման մեխանիզմից, որը Սահմանադրության մեջ ամրագրվել է 2015 թ. հանրաքվեով։

Փաշինյանական իշխանությունը, որ քանիցս խոստացել էր հանել այդ դրույթը, հիմա էլ մտքափոխ է եղել, որոշել են այդ դրույթը պահպանել նաև 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համար։ Միայն դրանից հետո, երբ ողջ փաթեթով նոր Սահմանադրություն դնեն հանրաքվեի, կմտածեն «կայուն մեծամասնությունից» հրաժարվելու մասին։

Ըստ Բարսեղյանի, «ՀՀ նոր իշխանությունը, որ 2018-ին և 2021-ին այդ մեխանիզմից օգտվելու կարիքը չի ունեցել, որովհետև ստացել է բացարձակ մեծամասնություն (71 և 54 տոկոս), դատելով ներքաղաքական դրությունից և հատկապես Երևանի ավագանու 2023 թ սեպտեմբերի ընտրություններում իր տարած քվեներից (33 տոկոս, 2018-ի 81 տոկոսի փոխարեն), հասկանալով, որ չի բացառվում, որ հերթական ԱԺ ընտրություններում բացարձակ մեծամասնություն չստանա, բայց ստանա հարաբերական մեծամասնություն և դատապարտված լինի, կոալիցիա կազմել այս կամ այն կուսակցությունների հետ, որոշեց օգտվել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման այդ մախանիզմից, որի իմաստը հարաբերական մեծամասնություն ստացած քաղաքական ուժին լրացուցիչ մանդատներ ստանալու հնարավորություն տալն ու կայուն՝ բացարձակ մեծամասնություն սարքելն էր»,- նշել է նա։

Դանիել Իոաննիսյանի կարծիքով էլ, «ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել)» «Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունն ավելի կարևոր է, քան մանդատների քանակը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Տպավորություն է, թե իշխանությանը լոյալ իրավապաշտպանները նոր են սկսում գլխի ընկնել, որ Փաշինյանի թիվ մեկ գերակայությունն ամեն գնով իշխանությունը պահելն է։ 

Անժելա Դավթյան

Հայաստանում նշվել է աստղագիտության օրը Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որի գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան Այս տարի արևային էներգետիկ համակարգերի հզորությունը կաճի 29 տոկոսով Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուց Ռուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական․ «ՀայաՔվե» Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան Երևանը ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Ավինյան (տեսանյութ) «Ծխողի համար պետք է դիսկոմֆորտ ստեղծվի», «Չի կարա տենց բան լինի, դա աննորմալ ա»․ Նիկոլ Փաշինյան 6 մարզում հայտնաբերվել է օդի աղտոտման դեպքեր Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Երևանին Երևանում շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել. Քննարկում քաղաքապետարանում Ասում են՝ տուգանքդ ինչքա՞ն է, մեկ միլիո՞ն, առ, ու շարունակում են էլի աշխատել, պետք է բացառել սա. Նիկոլ Փաշինյան Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր. Սիրուշո
website by Sargssyan