Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամբողջ բելառուս ժողովրդի և իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության բելառուսական ծառայությունը։

«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամական ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով», - ասված է ուղերձում։

Լուկաշենկոն նաև նշել է, որ բելառուսին և հայ ժողովրդին միավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացումը, ինչպես նաև մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործընկերությունը։

Նա վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է միավորում և համագործակցություն։

Ըստ Լուկաշենկոյի՝ Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին։

Բելառուսի ղեկավարը հայ գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջող աշխատանք պետական պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան
website by Sargssyan