Ի՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարել է «Սրբազան շարժումը» լքելու մտադրության մասին։ ԱԺԲ-ն երեկ հավաք և ջահերով երթ է կազմակերպել դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Հավաքի ժամանակ Գարեգին Չուքասզյանն անդրադարձել է «Սրբազան շարժման» հետ ունեցած հարաբերություններին՝ շեշտելով, որ «Բևեռը» մշտապես աջակցել է շարժմանը, սակայն իրենց առաջարկներն անտեսվել են, բազմիցս չեն օգտագործվել ակնհայտ հնարավորություններ, վերջերս ի հայտ են եկել շարժման անընդունելի դրսևորումներ, ուստի այլևս նպատակահարմար չեն գտնում «Սրբազան շարժման» հետ համագործակցությունը։

Թե ինչ անընդունելի դրսևորումներ են, ԱԺԲ-ի ներկայացուցիչը, իհարկե, չի մանրամասնել։ Բայց տևական ժամանակ արդեն ակնհայտ էր, որ ընդդիմադիր շարժման մեջ խնդիրներ կան։ Խոսքը թե՛ արտաքին կողմնորոշումներում առկա տարբերությունն է, թե՛ մասնակից քաղաքական ուժերի սեփական նկրտումները, իրարից տրամագծորեն տարբեր մոտեցումները։ Նաև չի կարելի բացառել իշխանության կողմից որոշ տարրերի ներդրված լինելու հանգամանքը։ Բայց, ամենակարևորը, արմատական և ամուր քայլերի գնալու անկարողությունն էր։

Արդյունքում, հերթական ընդդիմադիր շարժումը գնում է մարման։

Հայաստանում որակապես նոր ընդդիմադիր շարժման կարիք կա՝ նոր ու չվարկաբեկված առաջնորդներով, հստակ քայլերի պատկերացումներով, գործող վարչախմբին այլընտրանք լինելու։ Իսկ մինչ այդ Փաշինյանը դեռ շարունակելու է բզկտել Հայաստանը, քանի դեռ նրա ընդդիմադիրները չեն կարողանում միավորվել մեկ գաղափարի շուրջ։ 

Անի Համբարձումյան

Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
website by Sargssyan