Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

Եղբայրնե՛ր և քույրեր, սիրելի՛ հայեր,

Հայաստանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու պատմական հանրաքվեն տեղի է ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ: Հենց այս նշանակալի օրը մեր երկրի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների գրեթե 99 տոկոսը կողմ քվեարկեց լիակատար ինքնիշխանությանը։ Ժողովրդի կամարտահայտության հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հռչակեց իր անկախությունը:

Հայ ժողովուրդը երկար տարիներ գալիս էր դեպի այդ օրը։ Իր բազմադարյա պատմության ընթացքում, հաղթահարելով ճնշումներն ու ցեղասպանությունը, հայերը պայքարել են քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության, մշակույթի, սովորույթների ու ավանդույթների պահպանման համար: Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ձեռք է բերել ինքնիշխանության, անկախ արտաքին քաղաքականության և միջազգային կյանքին լիարժեք մասնակցության իրավունք:

Ինքնիշխանություն նշանակում է պետության և նրա ղեկավարների ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանք ի կատար ածելու ունակություն՝ հիմնվելով սեփական տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժի վրա: Հայաստանի ժողովուրդն անդրդվելի է Հայրենիքի հանդեպ իր սիրո մեջ, իր աշխատանքով հսկայական ներդրում է կատարում Հանրապետության բարգավաճման գործում:

Հայաստանն ունի յուրահատուկ բնական և, ամենակարևորը, տաղանդավոր մարդկային ռեսուրսներ, սակայն ներկայիս ղեկավարության դիլետանտիզմի և արտաքին կախվածության պատճառով երկիրը դեռևս չի կարողացել լիարժեք իրացնել իր հնարավորությունները։ Վարչախմբի անգործունակությունն ու ազգային շահերը պաշտպանելու քաղաքական կամքի բացակայությունը հանգեցրեցին հին հայկական հողերի կորստին, որոնց նկատմամբ իրավունքը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ։ Այսօր մեզ փորձում են ստիպել այդ դրույթը ջնջել երկրի հիմնական օրենքից։ Հայաստանը հեռացել է իր վստահելի պատմական բարեկամներից ու դաշնակիցներից և հայտնվել աշխարհաքաղաքական ինտրիգների գերության մեջ, որոնք տանում են Հայաստանի՝ որպես պետության վերացմանը:

Սա նշանակում է, որ մեր առջև կրկին խնդիր է դրված պաշտպանել պետականությունը, վերահաստատել ինքնիշխանության իրավունքը և ապահովել Հայաստանի անվտանգությունը, վերադարձնել Արցախի կարգավիճակն ու վերականգնել պատմական արդարությունը։ Սա է «Համահայկական ճակատ» շարժման նպատակն ու անկոտրում գաղափարախոսությունը։ Մեր երկրի գոյությունն ու բարգավաճումը կախված է յուրաքանչյուրիցս։ Մենք, ինչպես հանրաքվեի օրը, պետք է միասնական լինենք Հայաստանը պահպանելու ձգտման հարցում, պետք է պատրաստ լինենք խիզախորեն, անկախ բոլոր խոչընդոտներից, պաշտպանել ազգային շահերը։ Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև։

Մաղթում եմ մեր հայ ժողովրդին առողջություն, բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան

Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
website by Sargssyan