Բրիտանական ստորություն Հայաստանի դեմ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմմին հայտարարել է, թե «Ադրբեջանն ազատագրել է 1990-ականներին կորցրած իր հողերը» և դա համեմատել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պայքարի հետ: Այս մասին նա գրել է ուկրաինական հակամարտությանը նվիրված իր հոդվածում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, իննամսյա շրջափակումից հետո մեծածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի արդյունքում էթնիկ զտման ենթարկվեց Արցախի ամբողջ հայ բնակչությունը։

Բրիտանական մամուլի տեղեկություններով, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը շտապ պարզաբանում է փորձում ստանալ Լեմմիի մեկնաբանությունների վերաբերյալ, իսկ մի շարք փորձագետներ քննադատել են ԱԳ նախարարին, հիշեցրել, որ նրա տեսակետն իբր «հակասում» է բրիտանական կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։

Անցյալ սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան դեսպան Նիլ Հոլանդը քննադատել էր Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և բռնությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ էթնիկ և տարածքային հակամարտությունում: Հոլանդը նշել էր, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն անընդունելի է և վերահաստատել է, որ Բրիտանիան կոչ է արել դադարեցնել կրակը երկարատև հակամարտությունում։ ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Հոլանդը քննադատել է Ադրբեջանի որոշումը՝ տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսելը բռնությունների դադարից հետո: Նրա հայտարարությունները հնչել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ։

Առնվազն տարօրինակ է կարծել, թե ԱԳ նախարարը տեղյակ չէ նախկինում արված հայտարարություններից, կամ չգիտի, թե ինչ է կատարվում։ Լոնդոնը սեփական շահերն ունի Հարավային Կովկասում, սիկ Ադրբեջանի հետ նրա հարաբերությունները չափազանց սերտ են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Դևիդ Լեմմիի այս հայտարարությունը կարելի է գնահատել միայն որպես սեփական շահերի առաջմղում։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների վրա բրիտանացիները վաղուց և խորապես թքած ունեն։

Արսինե Բեգլարյան

Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
website by Sargssyan