Ինքնիշխանություն գոռալով... ինքնիշխանություն չես ապահովի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս ընդդիմադիր աշխատած ժամանակ Փաշինյանը բոցաշունչ ելույթներով էր հանդես գալիս և փորձում էր իրեն ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության պայքարի մարտիկ։ Նույն պաթոսը նա շարունակում է նաև իշխանության գալուց հետո։ Նույնիսկ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քայլը նա պայմանավորում է այն հանգամանքով, որ իր գլխավոր խնդիրն է համարում Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելը։ Այս ամենի հետ մեկտեղ նա միշտ փորձել է անկախության տոնն ինչ-որ առանձնահատուկ ատրիբուտներով յուրահատուկ դարձնել՝ Հայաստանի ինքնիշխան լինելու հանգամանքն ընդգծելու համար։

Օրինակ՝ 2021 թվականին իշխանությունների նախաձեռնությամբ մեծ գումարներ ծախսվեցին դրոններով շոու կազմակերպելու համար։ Ու, ընդհանրապես, այս ուղղությամբ իշխանությունների նախաձեռնություններն ավելի շատ ցուցադրական ու շոու նախատեսող քայլեր են, քան իրատեսական գործողություններ, որոնք կներկայացնեն Հայաստանի ինքնիշխանության իրական ամրապնդումը։ Այդ քայլերի շարքում էր նաև երգիչ Սնուփ Դոգի համերգը, որով պետք է ժողովրդին զբաղեցնեին ու հորդորեին, որ «ապագա կա՛, կա՛ ապագա»։ Փաշինյանն անգամ հայտարարում էր. «Մենք Սնուփ Դոգի համերգն անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա»։ Բայց Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո համերգը հետաձգվեց, ու դրանից հետո կազմակերպիչները հավաստիացնում էին, թե նախատեսված համերգն անպայման տեղի է ունենալու։

Խոսվում էր անգամ, որ այն կարող է տեղի ունենալ այս տարվա ամռանը՝ մասնավորապես օգոստոսին, իսկ երբ այն տեղի չունեցավ, արդեն լուրեր էին շրջանառվում, որ հենց անկախության օրը կարող է տեղի ունենալ համերգը։ Բայց սեպտեմբերի 21-ն էլ անցավ, իսկ համերգն այդպես էլ մնաց խոսակցությունների մակարդակի։ Ու կարծես թե իմաստ էլ չկա դրա հետ կապված մեծ սպասումներ ունենալ, այլ հարց է, որ այդ համերգը կազմակերպվելու էր հանրային միջոցներով. պետբյուջեից 6 մլն դոլար արդեն իսկ ծախսել են այդ ուղղությամբ։ Իշխանությունները հավաստիացնում էին, թե այդ ծախսերը կփոխհատուցվեն համերգին մասնակցելու համար հինգից վեց հազար զբոսաշրջիկների այցելության արդյունքում։ Սակայն ստացվեց այնպես, որ առանց այն էլ քիչ միջոցներ ունեցող երկրի բյուջեից ահռելի գումար ուղղակի ջուրը գցվեց։

Եթե խոսք լիներ կրթության կամ գիտության ուղղությամբ ներդրումներ կատարելու մասին, ապա իշխանություններն այնպիսի խրթին պայմաններ կդնեին, որ հանկարծ ավելի գումար չտրամադրեին, բայց երբ խոսքը բովանդակային առումով ոչինչ չտվող համերգի մասին է, որն իրենց համար պետք է PR ապահովի, ապա նրանք միանգամից շռայլ են դառնում։ Հիմա հանրային միջոցներից բացահայտ 6 մլն դոլար վատնել են։ Եթե դա լիներ «նախկինների» օրոք, պատկերացնում եք, չէ՞, թե ինչ աղմուկ կբարձրացներ նույն Նիկոլ Փաշինյանը՝ ամա՜ն, թալանեցին, ամա՜ն, հարկատուների վճարած միջոցներն ո՞վ պետք է վերադարձնի բյուջե, ամա՜ն... Բացի այդ, արդեն մեկ տարի անցել է, ու եթե այդ քանակությամբ գումարը որևէ ոլորտում ներդրվեր մեկ տարվա ընթացքում, ապա որոշակի խնդիրներ կարելի կլիներ լուծել։

Օրինակ՝ այսօր Հայաստանում մեծ թվով արցախցի բռնի տեղահանվածներ կան, որ սոցիալական ծանր վիճակում են, նրանց կարող էին օգնել։ Այս տարվա անկախության օրվա հետ կապված էլ աժիոտաժ էր ստեղծվել, թե Մակրոնն է Հայաստան այցելելու՝ մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու։ Ու այս լուրերը թևեր էր տվել արևմտամետներին, բայց այցն այդպես էլ տեղի չունեցավ։ Ու, ընդհանրապես, լուրջ քայլեր չենք տեսնում Արևմուտքի կողմից Հայաստանի ինքնիշխանությանն աջակցելու հետ կապված։ Արևմուտքից Հայաստանին ցուցաբերելիք աջակցությունը գլխավորապես պայմանավորում են նրանով, որ Հայաստանը հակառուսական քայլեր ձեռնարկի, դուրս գա ՀԱՊԿ-ից, խզի կապերը Ռուսաստանի հետ և այլն։ Այսինքն՝ Արևմուտքում Հայաստանից ակնկալիքներ ունեն միայն իրենց շահերի համար, բայց ոչ Հայաստանի շահերի։ Եվ պարզ է, որ եթե հայկական կողմը արևմտյան շահերի համար հակառուսական քայլեր կատարի, ապա դա ենթադրելու է, որ Հայաստանն է տուժելու, իսկ դրանով Հայաստանի ինքնիշխանությունը չի ամրապնդվի։ Լրիվ հակառակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը
website by Sargssyan