Արևմուտքի՝ 21-օրյա հրադադարի առաջարկից հետո Նեթանյահուն բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները. ԶԼՄ-ներ

Իսրայելի վարչապետ Բնեիամին Նեթանյահուն Իսրայելի բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները, հայտնում է timesofisrael.com-ը՝ Channel 12-ին հղումով:

Իսրայելի վարչապետի որոշումը պայմանավորված է միջազգային հանրության՝ Իսրայելի և Լիբանանի միջև 21 օրով հրադադար հաստատելու առաջարկով:

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում հրադադարի հաստատմանը, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի հրապարակել է Սպիտակ տունը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո:

«Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի անընդունելի վտանգ: Սա ոչ մեկի շահերից չի բխում, ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Լիբանանի ժողովրդի շահերից: Ժամանակն է հասնել դիվանագիտական կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին ապահով վերադառնալ իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրա մեջ նաև նշվել է, որ դիվանագիտությունը «չի կարող հաջողության հասնել հակամարտության սրման պայմաններում»:

«Կոչ ենք անում անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Լիբանան-Իսրայել սահմանին, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական կարգավորման հասնել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, ներառյալ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար և իրական հնարավորություն տալ դիվանագիտական կարգավորմանը: Մենք պատրաստ ենք լիովին աջակցել այս ժամանակահատվածում Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիր կնքելու բոլոր դիվանագիտական ջանքերին՝ հիմնվելով վերջին ամիսների ջանքերի վրա, որոնք վերջ կդնեն այս ճգնաժամին», - ասված է հայտարարությունում:

Հայտարարությունն արվել է Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Կանադայի, Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության, Քաթարի կողմից:

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը ողջունել է կոչը և ասել, որ Իսրայելը գերադասում է դիվանագիտական լուծումը: Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ Իսրայելը չի վարանի ուժ կիրառել, եթե գործարքը չհամապատասխանի այն պայմաններին, որոնք թույլ կտան իսրայելցիներին ապահով վերադառնալ իրենց տները:

Նշենք, որ Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով միայն այս շաբաթ Լիբանանում 600-ից ավելի մարդ է զոհվել: Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է միայն լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները, սակայն զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan