Պոչամբարի անվտանգ կառավարման նոր համակարգն արդեն շահագործվում է

ԶՊՄԿ-ն դեռեւս անցյալ տարի հայտարարեց, որ ընթացքի մեջ է բնապահպանական արդի տեխնոլոգիաների ներդրման մեծածավալ գործընթացը, որի շրջանակներում կոմբինատը նախատեսում է ներդնել միջազգային լավագույն փորձին համապատասխանող բնապահպանական կայունության ապահովման   նոր համակարգեր։

Մեր հարցմանն ի պատասխան ԶՊՄԿ-ից հայտնեցին,  որ բնապահպանական կառավարման արդիականացման ծրագրերն ըստ ժամանակացույցի իրականացվում են։ Ներկայումս արդեն իսկ ավարտվել են  լայնատիրույթ 1 սեյսմոմետրի և 9 աքսելերոմետրերի տեղադրման աշխատանքները Գեղիի ջրամբարի և Արծվանիկի պոչամբարի կայունության կառավարման և անվտանգ շահագործում ծրագրի շրջանակներում, որի մասին ևս տարեսկզբից հայտարարվել էր։ Այդ մոնիթորինգի համակարգերը նախագծված են հիդրոտեխնիկական կառույցների կայունության ապահովման  և պատվարների անվտանգ շահագործման համար։ Այն թույլ է  տալիս ցանկացած ֆիզիկական/տեկտոնական շարժման դեպքում, հասկանալ պոչամբարի զգայնությունը և դրա թույլատրելի շեղումները։ 

«Իտալիայից վերջերս ներկրված սարքավորումները (սեյսմոդաչիկներ),  որոնք տեղադրվում են պոչամբարի պատվարին և հարակից լանջերին, ֆիզիկական շարժման դեպքում, ավտոմատ արձագանքման համակարգով գրանցելու են կայունության ցուցանիշների փոփոխությունը, համեմատելով դրանք   թույլատրելի շեղումների  ցուցանիշների հետ։ Ըստ էության, դա բարձրացնում է  պոչամբարի կայունության վերահսկողությունը, որի շնորհիվ հնարավոր է լինելու էլեկտրոնային համակարգով գնահատել պոչամբարի պատվարի ցանկացած տատանում  կամ  շեղում, ինչը չափազանց կարևոր է պոչամբարի անվտանգ կառավարման տեսակետից,- մեզ հետ զրույցում ասաց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը։ Բացատրելով տեղադրված համակարգի աշխատանքի սկզբունքը և կարևորությունը, նա շեշտեց, որ հիդրոտեխնիկական կառույցների պատվարների սեյսմիկ անվտանգությունն ապահովելու նպատակով, աշխարհում ընդունված լուծումը պատվարի վրա և հարակից հարթակներում ժամանակակից բարձր զգայունության սարքերի տեղադրումն է, որոնց միջոցով հնարավոր է դառնում լուծել մի շարք կարևոր խնդիրներ՝ պարզել կառույցի դինամիկ բնութագիրը, ուսումնասիրել տվյալ գոտու սեյմիկ ռեժիմը, վերլուծել և պարզել  հիդրոտեխնիկական կառույցի շահագործման ընթացքում առաջացած հնարավոր հարուցված սեյսմիկության պատկերը և բնույթը, ինչպես նաև օգտագործել սարքերի գրանցած տվյալները սեյսմիկ վտանգի վերլուծության և գնահատման աշխատանքներում։

«Առաջադեմ սեյսմիկ համակարգերը հագեցած են թե՛ սեյսմոմետրերով, թե՛ աքսելերոմետրերով։ Դրանք կոչված են գրանցելու  ինչպես փոքր տատանումները, այնպես էլ, ուժեղ սեյսմիկ տատանումները։ Կարևոր ձեռքբերում եմ համարում այս համակարգի առկայությունը, քանի որ դա զգալի ներդրում է պատվարի անվտանգ շահագործման ապահովման միտված աշխատանքներում, և թույլ է տալիս ինժեներներին կատարելագործել պատվարների կոնստրուկցիաները՝ նվազագույնին հասցնելով սեյսմիկ ռիսկը», - ասաց Տարոն Նավասարդյանը։

 Պետք է նաև նշել, որ այս տեխնոլոգիան առաջին անգամ է կիրառվել Հայաստանում և դա հնարավոր եղավ իրականացնել բացառապես ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ։  

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan