«Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք ցույց տալիս, այդ նույն մարդուն 2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած». Մկրտիչ Արզումանյան

«Գրավիտացիա» մոնոներկայացումն արդեն 2 տարի բեմում է՝ լեփ-լեցուն դահլիճներով: Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Մկրտիչ Արզումանյանն է, ով նաև մարմնավորում է գլխավոր հերոսին: Ռեժիսորը՝ Կարո Բալյանն է, սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը: Ներկայացումը բարդ է, բայց տրագիկոմեդիան Մկրտիչ Արզումանյանի սիրելի ժանրերից է։

«Գրավիտացիա»-ի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի, ամեն ներկայացումից առաջ ներքին անհանգստության ու էմոցիաների մասին Tert.am Life-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է

Մոնոներկայացում անելու միտքը վաղուց կար, անընդհատ հետաձգվում էր, քանի որ այդ պահին այլ նախագծերով էի զբաղված, իսկ մոնոներկայացումը պահանջում է մաքսիմալ կենտրոնացում, գերծանրաբեռնվածություն, որը տեղի ունեցավ «Գրավիտացիա»-ի շրջանակներում:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է, իմ խոսքը: Թեմաներն իմ մեջ եփվում էին տարիների ընթացքում, վերջապես հնարավորություն ստեղծվեց այդ ամենը կիսվել հանդիսատեսի հետ:

Կարևոր է, երբ դու քո տեսանկյունն ես բեմից ասում: Սա, իհարկե, այն ամենը չէր, ինչ կուզեի ասել, բայց եթե ամփոփեի բոլոր թեմաները, ներկայացումը կտևեր 3 օր...

Ներկայացումից 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ

Երկար ժամանակ պահանջվեց մինչև եկանք ընդհանուր հայտարարի և շատ պատասխանատու էր, քանի որ առաջինն էր:

Շատ ծանր մոնոներկայացում է ստացվել, շատ էմոցիոնալ: Մյուս ներկայացումների դեպքում  անհամբեր սպասում եմ, թե հաջորդը երբ ենք խաղալու: «Գրավիտացիա»-ի դեպքում 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ, որովհետև կատաստրոֆիկ ծանր նյութ է ինձ համար:

Բայց ինձ դուր են գալիս դժվար ճանապարհները, ես չեմ ուզում այնպիսի կերպար ստեղծել, որ մատչելի լինի ու գրավի լայն մասաներին:

Ինչից է սկսվում մեր անկումը. սա է հիմնական ասելիքը

Ներկայացման հերոսը ֆիզիկոս Գևորգ Համբարձումյանն է, ով Հայաստանում բազում գյուտերի  հեղինակ է: Չգտնելով իրեն հայրենիքում՝ հուսահատ որոշում է բախտը փորձել արտերկրում:

Ներկայացումը սկսվում է նրանից, որ հերոսը միջուկաջրածնային ռումբ ստեղծելու գյուտի համար Դուբայում ստանում է բարձրագույն մրցանակ գիտության ոլորտում: Նա ներկայացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը: Գյուտն ի սկզբանե արել էր Հայաստանի անվտանգության ու հարատև խաղաղության համար: Բայց, ինչ-ինչ պատճառներով նրան չեն հավատացել...

Ներկայացման միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է մեր անկման հիմնական պատճառը: Թատրոնն, իհարկե, լուծումներ չի առաջարկում, միայն հարցեր է առաջ քաշում, բայց, եթե ինչ-որ մեկի մեջ որևէ հետք թողնի, կարծում եմ, մեր խնդիրը կատարված կլինի: 

Մենք բազում սխալներ ունենք, որոնց վրա պիտի աշխատենք, ներկայացումը հենց այս մասին է: Մենք չենք տեսնում իրական վտանգը, գնում ենք այլ ճանապարհով, հետևություններ չենք անում մեր սխալներից ու մեր մեծ ու փոքր ձեռքբերումները, ցավոք, կորցնում ենք: 

Երբ սխալները հումորով ես մատուցում, ավելի ճիշտ է տեղ հասնում

Ներկայացման մեջ քաղաքական թեմաներով հատվածները շատ ուժեղ և ուրախ են ստացվել: Հետաքրքիր ոճով է մատուցված: Երբ սխալները գեղարվեստորեն ես մատուցում, հումորի միջոցով, դիմացինը ոչ միայն չի նեղվում ճիշտ խոսքից, այլ նաև հետևություններ է անում:

Կարծում եմ, ճիշտ չափաբաժնով նախատեսված ասելիքն ու մարդուն հասցնելը ավելի դժվար է, հետաքրիր ու էֆեկտիվ, քան միանգամից ուղիղ ասել, որ դու սխալ ես: Մեր գործը դա չէ: 

Մարդիկ գալիս են սև, մոխրագույն, դժվար կյանքից մի փոքր շնչելու, կտրվելու: Առանց դրա հնարավոր չէ:

Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք նկարահանում, ցույց տալիս: Ես կուզեի այդ մարդկանց դեմքը տեսնել, եթե նրանք 24 ժամ պահում են այդ լրջությունն ու վիշտը, ես համաձայն եմ, կասեմ՝ ազնիվ մարդ է: Բայց այդ նույն մարդուն 1-2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած: Հասկանում ես, որ այդ մարդը պարզապես խաղում է:

Ոգևորված աշխատում ես, բայց տեսնում եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ

Տևական ժամանակ է, չեմ կարողանում համակերպվել հեռուստատեսային գովազդների հետ, որը դերասանը պարտադիր պետք է մատուցի, իսկ եթե դա չլինի, չի լինի նախագիծը: Ես ընտրել եմ դա չանելու տարբերակը, որովհետև չգիտես ինչի մասին է այդ պատմությունը, ինչ ես խաղում, քեզ թվում է լավ բան ես ստեղծում, կերպարի վրա ոգևորված աշխատում ես, բայց տեսնում ես եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ:

Առայժմ մի քիչ հանգստանում եմ հեռուստատեսությունից, եթե չկա ավելի լուրջ և ուժեղ առաջարկ, զբաղվում եմ թատրոնով:

 Միակ խնդրանքս է հանդիսատեսից՝ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ

Կան նոր մտքեր նոր ներկայացման համար: Գերծանր կերպար է լինելու, դեռ բանալիներն եմ փորձում գտնել այդ կերպարին մոտենալու համար, քանի որ տեխնիկապես ևս շատ ծանր է իրականացնելը:

Բայց գնացել եմ այդ ճանապարհով, եթե մի բան ինձ ոգևորում է, նշանակում է փոխանցելու եմ հանդիսատեսին: Իսկ հանդիսատեսը, կարծում եմ, անընդհատ նոր բան է սպասում ինձանից:

Միակ խնդրանքս է հանդիսատեսից, որ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ, որովհետև այստեղ իսկական արվեստն է, իրական էմոցիաները:  

Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան
website by Sargssyan