Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ ոչ մի «խաղաղության» պայմանագիր, ոչ մի էրդողանագրքաժպիտ «դիվանագիտություն» չի թուլացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի նորանոր պահանջներն ու նկրտումները: Հասկանալի է՝ Զուլֆուգարովը տվյալ դեպքում հանդես է գալիս Ալիևի ոչ պաշտոնական խոսափողի դերում: Այսինքն, բարձրաձայնում է «մտքեր», տարբերակներ, որոնք Ալիևը կուզենար դնել հրապարակային շրջանառության մեջ, բայց դեռևս ոչ ուղղակիորեն պաշտոնական խողովակներով: Զուլֆուգարովի (իմա՝ Ալիևի) հակահայկական մտմտումներից օրերս բարձրաձայնված տարբերակներից մեկը, այսպես կոչված, «կոնտրիբուցիայի վարկածն» է:

Այս դեպքում Զուլֆուգարովն առաջ է քաշում Հայաստանից «օկուպացիայի շրջանում» «ադրբեջանական տարածքների և ընդերքի» շահագործման համար փոխհատուցում պահանջելու ծրագիրը: Լինի դա միջազգային դատարանի, թե մեկ այլ միջոցով: Ի դեպ, զուգահեռ առաջ է քաշվում Հայաստան հարյուր հազարավոր ադրբեջանական թուրքերի «վերադարձի» թեման: Շշմեցուցիչ է այն, որ Հայաստանի օրվա իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, ոչ մի կոնտր-պահանջ չի առաջադրում՝ առնվազն փակելու համար նման հարցերի արծարծումը: Օրինակ՝ երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները դնեն հարյուր հազարավոր հայերի՝ Բաքու և այլ բնակավայրեր՝ իրենց տները վերադառնալու վերաբերյալ հարցը: Դեռ չենք խոսում Արցախի հայության՝ իր պատմական բնօրրան-հայրենիք վերադառնալու և ապրելու առանցքային ու ամեն ինչից վեր գտնվող բնական իրավունքի մասին:

Երբևէ լսե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերություններում առաջ քաշի ավելի քան 3,5 միլիոն հայության՝ սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկվելու և նրանցից ավելի քան 1,5 միլիոնի ֆիզիկական ոչնչացման, կարճ ասած՝ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը: Ո՞վ պահանջի, Նիկոլ Փաշինյա՞նը, ոճրագործ Էրդողանի գիրքը երջանկությամբ կրծքին սեղմո՞ղը: Էլ չասած այն մասին, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ավելի փոքր տրամաչափի ներկայացուցիչները պարբերաբար խիստ թափանցիկ ակնարկներ են անում՝ նպատակ ունենալով ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նրա իշխանության որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ակնարկում են, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հիշատակման գործընթացը պրակտիկ տեսանկյունից արդյունավետ չէ: Այսինքն, փաստացի նախապատրաստում են հանրությանը՝ այդ հիշողությունից էլ հրաժարման՝ ինչ-որ երևակայական «բանի» դիմաց, ենթադրվում է՝ «խաղաղության պայմանագիրը» կամ սահմանների բացումը:

Այնպես որ, այս ընթացքը շարունակելով՝ նրանք ավելի շուտ չեղյալ կհայտարարեն Ապրիլի 24-ը, կապամոնտաժեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Դե, զիջելու գործընթացում նրանք անզուգական են... Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Ադրբեջանը պահանջների նոր չափաբաժին հրապարակայնացրեց: Այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ եթե «Հայաստանը խաղաղության պայմանագիր է ցանկանում, ապա պետք է հրաժարվի Ղարաբաղի մասով պահանջներից, փոխի Սահմանադրությունն ու ապառազմականացվի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ)
website by Sargssyan