Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները

Չէր հասցրել Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր մտադրության մասին, Ադրբեջանը հերթական լպիրշ պահանջները ներկայացրեց Հայաստանին։ Հիշեցնենք, Փաշինյանը նշել էր, որ եթե «մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը։ Նա նշել է, թե Հայաստանի ռազմականացումը պետք է իրականացվի «պատասխանատու ձևով և համաչափ», մինչդեռ Բաքուն, նրա պնդմամբ, ինքնապաշտպանվելու իրավունք ունի: Հաջիևը նաև պնդել է, թե հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ «Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ, որը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով «ադրբեջանական տարածքների» նկատմամբ հավակնություններից: Հանրաքվեի ժամանակ հայերը պետք է ցույց տան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները»,- ասել է Ալիևի օգնականը։

Բաքուն երբեք էլ չի թաքցրել իր նկրտումները։ Ուշագրավ է, որ այս անգամ էլ թուրք-ադրբեջանական տանդեմը «բարի ոստիկան, չար ոստիկան» խաղն է խաղում՝ մոլորեցնելով թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայ ժողովրդին։ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմեդ Էրոզանը գրել է, թե երկկողմ հանդիպումների շարքում, որոնք Էրդողանը անցկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով, թերևս, ամենակարևորը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումն էր։ «Թեև «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը հիմնարար է, սակայն ժամանակն է, որ Թուրքիան տարանջատի Հայաստանի հետ հարաբերություններն այլ պետությունների քաղաքականությունից և արագ կարգավորի սեփական հարաբերությունները Երևանի հետ։ Չի կարելի բաց թողնել Թուրքիային ձեռնտու ազդակը՝ ձեռնարկվելիք քայլերի առումով։ Ավելին, Ալիևը նույնիսկ իր մեջ համարձակություն է գտել պաշտոնապես մերժել Էրդողանին Ղարաբաղի հարցում»,- գրել է նախկին պատգամավորը։

Այսկերպ, Հայաստանին մղում են դեպի Թուրքիան, որն իբր ավելի մեղմ դիրքորոշումներ ունի։ Իրականում, ՀՀ իշխանությունների հետ վարվում են գայլի պես՝ խաբելով սպանդանոց ուղեկցելով «ոչխարների հոտին»։ 

Նոնա Սահակյան

Լիբանանին հասցված իսրայելական հարվածի ժամանակ զոհվել է 11 բուժաշխատող Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանվել է նախօրեին թիրախային ավիահարվածի արդյունքում «Ալ Նասրը» հաղթեց, Ռոնալդուն խփեց իր կարիերայի 903-րդ գոլը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Գնահատելի է 102-րդ ռուսական ռազմական բազայի ներկայությունը Հայաստանում. Մհեր Ավետիսյան Սուվերեն պետություն լինել չի նշանակում, որ ինչ ուզես կարող ես անել. Մհեր Ավետիսյան Նրա մասին, թե երբ մենք իրական քաղաքական ուժ կարող ենք դառնալ, և իշխանության պատասխանատվություն ստանձել. Չալաբյան Նոր պերովսկիտային արևային վահանակները պահպանում են մոտ 80 % արդյունավետություն նույնիսկ 550 ժամ հետո Արևմուտքն ակտիվացնում է ճնշումները ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարին Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Թուրքական ազդեցության գալարները. «Փաստ» «Երևան կլասիկ ֆեստը» համախմբեց երաժշտասերներին Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ» Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»
website by Sargssyan