Նոր պերովսկիտային արևային վահանակները պահպանում են մոտ 80 % արդյունավետություն նույնիսկ 550 ժամ հետո

Huazhong Գիտության և տեխնոլոգիայի համալսարանը (Չինաստան) ամբողջովին պերովսկիտային տանդեմ արևային մարտկոցի համար հասել է էներգիայի փոխակերպման ռեկորդային արդյունավետության՝ 28,49 %-ի: Այս մասին գրում է Interestingengineering.com-ը, գրում է focus.ua-ն։

Հետազոտողները պերովսկիտի վերին շերտում թերությունները նվազեցնելու համար մշակել են մակերևույթի վերակառուցման մեթոդ՝ անագ կապարային (Pb-Sn) շերտով լայն արգելակման գոտի: Բանն այն է, որ պերովսկիտային նյութերի թերությունները կարող են հանգեցնել էներգիայի ոչ ճառագայթային կորստի, ինչը նվազեցնում է արևային մարտկոցի ընդհանուր արդյունավետությունը: Օգտագործելով 1,4-բուտանեդիամինը (BDA) և էթիլենդիամոնիումի դիոդիդը (EDAI2) որպես մակերևույթի մոդիֆիկատորներ, նրանք կարողացել են ստեղծել բարձրորակ Sn-Pb խառը պերովսկիտային թաղանթներ և նվազեցրել թերությունները: Դա հանգեցրել է կրիչի փոխադրման բարելավմանը և էներգիայի կորուստների նվազեցմանը պերովսկիտի և էլեկտրոնների տեղափոխման շերտում:

Հետազոտողները 0,0871 սմ2 մակերեսով արևային մարտկոց են ստեղծել։ Այն ներառել է մշակված Sn-Pb պերովսկիտ՝ որպես լույս կլանող շերտ։ Բացի այդ, այն ունեցել է էլեկտրոնների տեղափոխման շերտ՝ պատրաստված buckminsterfullerene-ից (C60) և ոսկուց մետաղական կոնտակտ: Այդ օպտիմիզացված սարքը հասել է 28,80 % էներգիայի փոխակերպման արդյունավետության, 2,13 Վ տպավորիչ լարման, 16,06 մԱ սմ2-ում հոսանքի խտության  և աշխատանքային ցիկլի 84,19 % արդյունավետություն։ Այդ արդյունքներն ապացուցել են մակերևույթի վերակառուցման ռազմավարության արդյունավետությունն արևային բջիջների ընդհանուր աշխատանքի բարելավման գործում:

Իրենց մոտեցման կիրառելիությունը հետագայում ցուցադրելու համար հետազոտողներն ընդլայնել են արտադրության գործընթացն արդեն մոդուլային մակարդակի սարք ստեղծելով: «Մենք նաև փորձարկեցինք մակերեսի վերակառուցման արդյունավետությունը մոդուլային մակարդակի սարքերում և ստացանք 23,39 % ռեկորդային էներգիայի փոխակերպման արդյունավետություն 11,3 սմ2 բացվածքով», - նշել են գիտնականները: Բացի դա այդ նորագույն տանդեմային բջիջները ցույց են տվել ուշագրավ կայունություն: Նրանք պահպանել են իրենց սկզբնական արդյունավետության 79,7 %-ը 550 ժամ շարունակական աշխատանքից հետո: Նման կայունությունը չափազանց կարևոր է պերովսկիտային արևային բջիջների առևտրայնացման համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan