Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար. Նեթանյահու

Իսրայելի կողմից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ զգուշացնելով Իրանին, որ Իսրայելի բանակը կարող է տարածաշրջանում հարվածել իրեն անհրաժեշտ ցանկացած վայրի: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Ելույթ ունենալով Երուսաղեմից՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կողմից Նասրալլահի թիրախավորումը անհրաժեշտ էր Իսրայելի պատերազմական նպատակներին հասնելու համար՝ այն է՝ երկրի հյուսիսային հատվածի բնակիչներին, որոնք տեղահանվել են «Հեզբոլլահ»-ի կողմից ակտիվ հրթիռակոծության հետևանքով, թույլ տալ ապահով վերադառնալ տուն:

«Նասրալլահը հերթական ահաբեկիչը չէր. Նա հենց ահաբեկիչ էր: Նասրալլահի վերացումն էական պայման էր մեև առջև դրված նպատակներին հասնելու համար՝ հյուսիսի բնակիչներին անվտանգ վերադարձնել իրենց տները և փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Նրանք, ովքեր հարվածում են մեզ, պետք է իմանան՝ մենք կհարվածենք նրանց: Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար, և այսօր դուք գիտեք, թե որքանով է դա ճիշտ»,- ասել է Նեթանյահուն։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ռազմաօդային ուժերի կործանիչները վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 3,500 ռազմամթերք են նետել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա:

Թուրք երկրպագուները Ֆրանսիայում դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. կան տուժածներ Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Կայացել է «Mining Armenia» միջազգային երկօրյա համաժողովը՝ միավորելով ոլորտի առաջատար խոսնակներին Ադրբեջանն ու Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր «Երեխային հեռախոս տալն ինձ համար նույնն է, որ քնшբեր տաս». Սոս Ջանիբեկյան Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար. Նեթանյահու Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է Հայտնի է «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի անունը Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել Լարսի ավտոճանապարհը հոկտեմբերի 1-ից կգործի առանց ժամային սահմանափակումների Մայր Տաճարում կմատուցվի պատարագ խաղաղության, անհետ կորածների, գերիների և զոհվածների համար «Առինջ մոլ»-ում տեղի է ունեցել իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնի բացումը «Mining Armenia Forum»-ը Հայաստանի հանքաարդյունաբերական ներուժը զարգացնելու եզակի հնարավորություններ է բացում Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները Հայաստանում գործում է օկուպացիոն ռեժիմ․ Ավետիք Չալաբյան UBPay-ի դրամական փոխանցումներն արդեն հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով Ինչու Փաշինյանը արհամարեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը. Սուրեն Սարգսյան Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքը
website by Sargssyan