«Երեխային հեռախոս տալն ինձ համար նույնն է, որ քնшբեր տաս». Սոս Ջանիբեկյան

«Բամբակների մեջ պահել, երեխային հեռախոս տալ, դա ամենահեշտն է, ադպես դու հանգիստ ես, բայց ինքը՝ ոչ:  

Ինչքան էլ, որ ես երբեմն այդպես անում եմ, երբ հոգնում եմ, էներգիա չունեմ, ասում եմ՝ «Անաիս, մուլտֆիլմ նայիր», բայց ինձ համար երեխայի ձեռքը հեռախոս տալը նույնն է, որ քնաբեր տաս, որ քնի ու քեզ համար հանգիստ լինի: Նույնն է, որ երեխային սրսկես, որ մի քիչ քնի, չապրի, կտրվի այս իրականությունից, մտնի մի տեղ, որտեղ իրեն սովորեցնում են ինչ ընտրել»,- «Deep Parenting» փոդքասթի շրջանակներում պատմել է դերասան Սոս Ջանիբեկյանը: Նա նշել, որ իր երեխան չունի կախվածություն գաջեթներից:

«Մենք նրա հետ միշտ զբաղվել ենք, ես, մայրը, տատիկները, ինձ համար երեխային հեռախոս տալ ու նրանից ազատվելը չափազանցված երևույթ է: Հանուն Անաիստի ես պատրաստ եմ ապրելու: Իմ կյանքում մի շրջան ալկոհոլ և այլ վատ սովորություններ չափազանց շատ կարող է լինեին, դրանք անընդհատ քչացնում եմ, քանի որ ես ինձ պարտավորեցրել եմ ապրելու իր հետ:

Դժվար է ու ցավալի երեխայի համար բաժանված ծնողների դեպքում: Մենք, գուցե իրար մխիթարում ենք, ես ու դստերս մայրիկը, քանի որ հիմա լավ հարաբերությունների մեջ ենք, ու Անաիսը մեզ այդպես է տեսել, ինքը սթրես չի ապրել:

Շատ դժվար է: Մի անգամ, երբ նա փոքր էր 1 ու կես տարեկան, ես նրան տարա Մոլլ, (գուցե եթերային չէ, բայց ուզում եմ պատմել), ես պետքարան ուզեցի ու իսկապես անելանելի վիճակում էի: Անաիսն այդ տարիքում ոչ ոքի մետ չէր մնա, ու չգիտեի նրան ինչ անել, անելանելի վիճակ էր՝ ֆիլմի սցենար հիշեցնող: Ստիպված խնդրեցի բոլոր տղաներին դուրս գալ, մի տղայի խնդրեցի կանգնել դռան մոտ, Անաիսին հետս տարա ներս ու ես հակառակ կողմից սկսեցի նրան հեքիաթ պատմել: Շատ-շատ դժվար էր: Ու այդպիսի դժվար օրեր շատ են լինում: Մայրիկի մոտ էլ են վստահաբար եղել»,- պատմել է նա:

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan