Շվեյցարիական Ալպերը ծածկել է 448 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներով. ի՞նչ է դա տալիս
Romande Energie ընկերությունը մեծ լողացող արևային ֆերմաներ է տեղադրել Շվեյցարիայի Lac des Toules ջրամբարում: Դրանց ընդհանուր հզորությունը 448 կՎտ է, գրում է ecoticias.com-ը, գրում է focus.ua-ն։
Շվեյցարիան իրականացրել է ֆոտոգալվանային մեծ նախագիծ Ալպերում տեղադրելով լողացող արևային էլեկտրակայան մեծ քանակությամբ վահանակներով «մաքուր» էներգիա արտադրելու համար։ Նախատեսվող ջրամբարը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1810 մ բարձրության վրա։ Կան 35 հարթակներ երկկողմանի արևային մարտկոցներով, որոնք զբաղեցնում են ջրամբարի մակերեսի մոտ 2 %-ը։ Լողացող հարթակները լինում են ջրի մակերեսին երկար ժամանակ՝ հունիսից դեկտեմբեր: Այդ պահին ջրամբարը լցվում է ջրով ձյան հալման պատճառով։ Հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում կայանը գտնվում է հատակին, երբ ջուրն իջնում է:
Ցյուրիխի Կիրառական գիտությունների համալսարանի գիտնականների թիմը որոշակի հետազոտություն է կատարել այդ կոնկրետ ջրամբարի վրա արևային մարտկոցներ տեղադրելու վերաբերյալ և պարզել, որ 35 կանաչ էներգիայի արտարության հարթակների ստեղծումը կինքնածախսածածկվի ընդամենը 2 տարում: Նրանք նաև պարզել են, որ արևային էներգիայի նման համակարգը դրական ազդեցություն ունի ածխածնի հետքի կրճատման վրա: Այդ տեղադրումը մեկ կՎտժ-ում արտանետում է մոտ 94 գ ածխաթթու գազ, ինչը զգալիորեն ցածր է ցանկացած ավանդական արևային էլեկտրակայանից: Ալպերում նման խոշոր նախագծի իրականացումը կարևոր քայլ է մաքուր և կայուն էներգիայի հասնելու գործում, այն նպաստում է գլոբալ էներգետիկ անցմանը և նույնիսկ որոշակի առավելություններ ունի ավանդաբար օգտագործվող ֆոտոգալվանային կայանքների նկատմամբ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]