Fastex-ը «Գիտուժի» կողմից իրականացվող «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն է

Ս․թ․ հոկտեմբերի 1-6-ն Ազատության հրապարակում անցկացվում է «Գիտության շաբաթ» փառատոնը, որի գլխավոր հովանավորը Fastex-ն է։ Միջոցառմանը Fastex-ը կներկայացնի իր YoCerebrum և Cerebrum Intelectus
նախագծերը և տեղեկատվական դասընթացների շարքը։

Fastex-ը կարևորում է Հայաստանում գիտությանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունների անցկացումը, որն իր հերթին ձևավորում է մրցունակ էկոհամակարգ և նպաստում հասարակության շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը։
Այցելելով Fastex-ի տաղավար՝ ներկաները հնարավորություն կստանան ծանոթանալ Cerebrum Intelectus և YoCerebrum նախագծերին, մետավերս տիրույթին և ԵՊՀ-ում իրականացված «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքները» թեմայով դասընթացին։ Այցելուները տեղում կարող են ստեղծել իրենց եռաչափ ավատարը, մուտք գործել YoCerebrum վիրտուալ աշխարհ և տեղափոխվել տարբեր տիրույթներ, այդ թվում՝ Virtual Yerevan տարածք։

Տեխնոլոգիական աշխարհի և գիտության ոլորտի հանդեպ հետաքրքվածների համար այս նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է՝ ստանալ տպավորիչ փորձառություն և դառնալ տեխնոլոգիական ապագայի մի մասը։

Ի դեպ, միջոցառման ընթացքում մրցույթը հաղթած ուսանողները կկարողանան այցելել Երևանում գտնվող ftNFT Phygital Space և մասնակցել Cerebrum Intelectus-ի կողմից իրականացվող մեկ բաց դասի։

«Գիտուժի» նպատակն է զարգացնել միջգիտակարգային համագործակցության մշակույթը Հայաստանում՝ ուսումնական հաստատություններում սովորող աշակերտներին և ուսանողներին ներգրավելով գիտության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։

Fastex-ի նորարական մոտեցումների ինտերգումը կնպաստի գիտության զարգացմանն ու մրցունակ ոլորտի ձևավորմանը։


Գիտուժի մասին

«Գիտուժը» հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 190 ընկերությունների հիմնադիրներ և ձեռներեցներ, ինչպես նաև 24 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես և այլ համայնքներից միավորվել են «Գիտուժ»-ի օրակարգի շուրջ:Համայնքը
շարունակում է անընդհատ մեծանալ։

Գիտուժի օրակարգը բյուրեղացված է իր առաքելության մեջ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։

 Fastex-ի մասին


Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

 

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan