Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ խաչակիրների ազատագրական շարժում» հասարակական շարժման ղեկավար Արթուր Ասատրյանի նախաձեռնությամբ Մոսկվայի հայկական «Տապան» թանգարանում բացվել է հայկական կերպարվեստի պատմության ցուցահանդեսը, որը կտևի կես տարի: Կազմակերպչի խոսքով, նախագծի ստեղծման համար պահանջվել է 30 տարվա մանրակրկիտ և հետևողական աշխատանք՝ տարբեր ազգերի հետազոտողների, պատմաբանների, վերականգնողների և նկարիչների խմբի կողմից: Ցուցահանդեսի հիմնական ուղերձն է՝ դիմել անցյալի մեծ օրինակներին, որոնք պետք է ոգեշնչեն հայ ժողովրդի ներկա և ապագա սերունդներին: Խոսքը վերաբերում է Հայաստանի թագավորներին, որոնք մարմնավորում են հայ ժողովրդի պատմական ուղին:

«Հնագույն ժամանակներից մինչև 14-րդ դարում հայկական պետականության անկումը երկիրը կառավարել է 8 թագավորական դինաստիա: Տարբեր ժամանակներում հայկական կառավարիչները կրել են տարբեր տիտղոսներ՝ «Արքայից արքայից» մինչև «սատրապներ»: Ցավոք, պահպանվել են միայն նրանցից մի քանիսի դիմանկարները: Բացի այդ, չեն պահպանվել Ամենայն հայոց կաթողիկոսների դիմանկարները: Իմ պարտքն եմ համարում պահպանել ժողովրդի առաջնորդների հիշատակը, նրանց կյանքի ուղին, քաղաքական և մշակութային ժառանգությունը», - հիշեցրել է Արթուր Ասատրյանը:

Նրա խոսքով, հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր խաղացած պետական գործիչների դիմանկարների վերականգնման գաղափարը առաջացել է 1990-ականներին, երբ հետխորհրդային երկրներում սկսեցին տարածվել վիճահարույց արժեքներ: Նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ աճող սերունդը կտրվի իր արմատներից և մոռանա հայոց պատմության նշանավոր գործիչների անուններն ու դեմքերը: Հենց այս նպատակով էլ մեկնարկել է այս նախագիծը՝ ստեղծել հայ ժողովրդի հերոսական անցյալի իսկական հուշարձան: Վերջին 30 տարվա ընթացքում կատարվել է մեծ հետազոտական աշխատանք, ուսումնասիրվել են բազմաթիվ երկրների արխիվների փաստաթղթեր՝ Վատիկանից մինչև Երևան: Այս տվյալների հիման վրա այսօր վերականգնվել են 50 թագավորի և 132 կաթողիկոսի դիմանկարները: Ստեղծվել է 109 մեծ կտավ, որոնց վրա պատկերված են հայոց պատմության կարևոր իրադարձությունները:

«Այս ամբողջ հավաքածուի հանգրվանը պետք է դառնա նոր թանգարանային համալիրը Էջմիածին քաղաքում: Բայց ինձ համար խորհրդանշական է, որ «Վերածնունդ» առաջին լիարժեք ցուցահանդեսը տեղի է ունենում «Տապան» թանգարանում, Հայ առաքելական եկեղեցու պատերի ներսում, որը դարերով պահպանել է հայ ժողովրդի ինքնությունն ու հավատը», -Փաստի հետ զրույցում նշել է Արթուր Ասատրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan