Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում առնվազն վերջին վեց տարում օրինաչափություն է ձևավորվել, երբ ամենակարևորն ինչ-որ գործընթաց ցույց տալն է, այլ ոչ թե խնդիր լուծելը։ Այսինքն, ուղղակի ներկայացվում է ցանկալին իրականության փոխարեն։ Ու այդպես մարդիկ խաբվում են՝ տպավորություն ստանալով, թե երկրում իրավիճակ է փոխվում։ Արդյունքում շատ մարդիկ հավատում են, թե ժողովրդից «թալանվածը» հետ է վերադարձվում նույն ժողովրդին, սակայն այդ մարդկանց սոցիալական վիճակն այդպես էլ չի բարելավվում, ու եթե ինչ-որ գումարներ էլ առգրավվել են, ապա դրանք հասարակ մարդկանց չեն հասնում, մինչդեռ իշխանավորները շռայլորեն ծախսում են պետբյուջեի միջոցները։ Միևնույն ժամանակ, իշխանությունները փորձում են ցույց տալ, թե շատ լուրջ գործ են կատարում անվտանգության տեսանկյունից հետևություններ անելու առումով, բայց այդ քայլերը միայն իրենց քաղաքական նպատակներին են ծառայեցնում, իսկ իրենց կազմած զեկույցներն այդպես էլ արդյունք չեն տալիս, միայն դրա շոուի մասն է երևում, ուրիշ ոչինչ։

Ժամանակին Ապրիլ յան պատերազմի մասով Փաշինյանն ու իր թիմը մեծ աղմուկ էին բարձրացրել, թե հանգամանքների քննություն են իրականացնելու, իսկ հանձնաժողովի զեկույցը մի կողմից՝ մեծ բացահայտումների արդյունք է տալու, մյուս կողմից էլ՝ նպաստելու է երկրի անվտանգության ամրապնդմանը։ 2019 թ. մայիսից գործող Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրվեցին տարբեր զինվորականներ, նախկին ղեկավար պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, ժամերով քննեցին՝ իբր փորձելով ցույց տալ, թե նախկինները բազմաթիվ թերություններ են ունեցել, իսկ իրենք նախկինների սխալները չեն կրկնելու։ Հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքն ու զեկույց ներկայացրեց, բայց այդ զեկույցը հանրությունն այդպես էլ չտեսավ, որովհետև մինչ օրս դրա բովանդակությունը գաղտնի է պահվում։

Չնայած իշխանականները խոստանում էին էական բացահայտումներ, բայց այդպես էլ ոչ մի բացահայտում չեղավ։ Ու անգամ Փաշինյանի կառավարությունում ռազմական ոլորտում բարձր պաշտոններ ստանձնած անձինք են խոստովանում, որ հանձնաժողովի գործունեությունը ընդամենը ժամանակի վատնում էր։ Բայց դա չխանգարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արդեն նոր քննիչ հանձնաժողով ձևավորեին՝ նույնիսկ այն պայմաններում, երբ ընդդիմությունը դրա աշխատանքներին չի մասնակցում։ Եվ պատահական չէ, որ շատ մասնագետներ, քաղաքական գործիքներ հայտարարում էին, որ ի սկզբանե պարզ էր, թե ինչ արդյունքներ էին արձանագրվելու դրա աշխատանքի արդյունքում. պարզապես չէր կարող նույն իշխանությունը, որը պարտության հիմնական պատասխանատուն ու մեղավորն է, հենց իր բացթողումներն ու թերացումները (սրանք՝ մեղմ ասած) բացահայտի։ Դա նման է նրան, որ չարաշահումներ թույլ տված պաշտոնյային հանձնարարվի բացահայտել իր չարաշահումները։

Պարզ է, որ այս հանձնաժողովի գործունեությունն ընդամենը ֆարս է, ու գործ ունենք մեղավորների նշանակման ու մեղքն իշխանությունների վրայից շեղելու գործընթացի հետ։ Այլ իրավիճակ կունենայինք, եթե լիովին անկախ հանձնաժողով աշխատեր, այն էլ՝ փորձագետների մակարդակով։ Մյուս կողմից էլ տպավորություն էր, որ 44օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ավելի շատ ժամանակ ձգելու փորձ է, որի արդյունքում հնարավոր կլինի հանրային դժգոհություններն ուղղորդել, միևնույն ժամանակ փրկել սեփական դեմքը։ Իրականում Հայաստանի անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով բարձրացնելու և պատերազմում պարտությունից հետևություններ անելու հարցում տարիներով խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով աշխատելու, պաշտոնյաներ հրավիրելու, թղթեր մաշելու ու կեղծ գործընթաց ցույց տալու կարիք չկա։ Ակնհայտ ու պարզ են այն քայլերը, որ Հայաստանը պետք է ձեռնարկի։

Բայց այսօրվա իշխանություններից որևէ բան սպասելն առնվազն միամտություն է, նրանք հետևողականորեն Հայաստանը տարել ու տանում են թուլացման ճանապարհով, զիջումների ճանապարհով: Նրանց միայն իրենց աթոռներն են հետաքրքրում, որքան հնարավոր է երկար իշխանության մնալը: Եվ, իհարկե, շոուները: Այնպես որ, ամենևին չի բացառվում, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի եզրակացությունը, որն այս ամիս նախատեսվում է ներկայացնել խորհրդարանին, այնպես կազմած լինեն, որ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններում այն որոշակիորեն պրոիշխանական տրամադրությունների ձևավորմանը նպաստի։ Դե, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ պատրաստվում է ընտրությունների: Ամենօրյա ռեժիմով: Իսկ թե ինչ կլինի երկրի հետ, նա և իր քպականները պարզապես թքած ունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan