«Գործ սարքողները» խոսում են արդարությունից

Նիկոլ Փաշինյանը երեկ ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ելույթ է ունեցել։ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում «գործ սարքելու» ինստիտուտը վերացվել է և դրան վերադարձ չի լինի։ Նա երեկ նաև հայտարարել է, թե Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա։ «Մենք շատ ժամանակ չունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն, Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և Հայաստանի Հանրապետությունում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ դրանք իրականություն են և իրողություն»,- ասել է Փաշինյանը։

2018 թ. իշխանափոխությունից հետո, երբ փաշինյանական իշխանությունն ամեն ջանք գործադրել է ՀՀ իրավապահ համակարգն աղավաղելու, գործադիրի կցորդի վերածելու, գրոհով վերցրել է դատարանները, հեռացրել անհնազանդ և հեղինակավոր դատավորներին, իսկ այսօր էլ շարունակում է գործեր սարքել ընդդիմախոսների վրա, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններն առավել քան ցինիկ են հնչում։ Նախկինում էլ Հայաստանն աչքի չի ընկել արդարությամբ, արդարադատությամբ, արդարամտությամբ, բայց «հեղափոխականների» օրոք այդ հասկացություններն ընդհանրապես անհետացել են, դարձել ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր։

Աշխեն Սարդարյան

Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
website by Sargssyan