Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայի պատերազմն արդեն երկու տարուց ավելի շարունակվում է։ Չնայած մի շարք ուղղություններով Ռուսաստանը դանդաղ առաջխաղացում է ապահովում՝ հայտարարելով, թե Արևել յան Ուկրաինայում այս կամ այն բնակավայրն անցել է իր վերահսկողության տակ, միևնույնն է, պատերազմի ավարտը դեռևս չի կանխանշվում։ Այդուհանդերձ, դիվանագիտական դաշտում որոշակի ակտիվություն է նկատվում։ Ուկրաինայի նախագահ Զելինսկին կազմել է Ուկրաինայի «Հաղթանակի պլանը» և որոշել է այն ներկայացնել արևմտյան երկրներին ու ստանալ նրանց աջակցությունը։ Ըստ այդմ, նա եվրոպական մայրաքաղաքներում հանդիպումներ է նախաձեռնել Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ղեկավարների հետ և նրանցից ակնկալիք ունի, որ սատար կկանգնեն իր ներկայացրած պլանին։ Իսկ Բեռլինում «Ռամշտայնի» գագաթաժողովի շրջանակներում, որը գլխավորելու էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետք է լիներ ամենաբարձր մակարդակով Ուկրաինային զենք մատակարարող երկրների խմբի առաջին հանդիպումը։

Սակայն այդ խմբի հանդիպումը հետաձգվեց, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, «Միլթոն» փոթորիկով պայմանավորված, հետաձգել է այցը Գերմանիա։ Դեռևս հայտնի չեն Զելինսկու պլանի կոնկրետ դետալները, սակայն ուկրաինական կողմի դիրքորոշումից երևում է, որ Զելինսկին չի ցանկանում բանակցային հարթակում ռուսական կողմին որևէ զիջում կատարել՝ դա ներկայացնելով որպես պարտվողականություն, բայց ձևակերպում է իր մաքսիմալիստական պահանջներն այն համատեքստում, որ ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները պետք է հետ վերադարձվեն։ Եվրոպական երկրներից նա պահանջում է ԵՄ-ին արագ անդամակցելու խոստում, իսկ ԱՄՆ-ից, ըստ տեղեկությունների, անվտանգության երաշխիքներ։ Դրանից զատ, Ուկրաինան առաջին հերթին ակնկալում է ՆԱՏՕ-ին անդամակցություն։ Իսկ ռազմական տեսանկյունից ուկրաինական տեսլականի մեջ է մտնում, որ Արևմուտքից թույլ տան իրեն արևմտյան հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերը, բայց ԱՄՆ-ը և եվրոպական դաշնակիցները դեռևս թույլ չեն տալիս՝ մտավախություններ ունենալով ռազմական էսկալացիայի ընդլայնման, ինչպես նաև միջուկային պատերազմի հեռանկարի առումով։

Պատահական չէ, որ մինչ Միացյալ Նահանգներում շարունակվում են քննարկվել արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու հնարավորությունները, Ռուսաստանը որոշեց փոխել իր միջուկային դոկտրինը։ Մոսկվան այսուհետ իրավասու է միջուկային զենք օգտագործել նույնիսկ Ռուսաստանի դեմ սովորական, ոչ միջուկային զենքով ագրեսիայի ժամանակ: Ինչպես երևում է արևմտյան մայրաքաղաքներից հնչող հայտարարություններից, Արևմուտքը չի խոստանում արևմտյան կառույցներին անդամակցելու առումով երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, բայց արևմտյան երկրները շարունակում են սպառազինությունների մատակարարման խոստումներ տալ։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը հիմնական սպառազինություններ մատակարարողն է, և եթե հանկարծ Վաշինգտոնի օգնությունը չլինի, ապա Ուկրաինան դժվար կարողանա երկար դիմագրավել ռազմաճակատի ճնշմանը։ Եվրոպական երկրներն արդեն քննարկում են, թե արդյոք իրենք կկարողանան առանց ԱՄՆ-ի ապահովել Ուկրաինային անհրաժեշտ մատակարարումները։

ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ կտրուկ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, հատկապես, եթե նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տանի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հատկապես Հանրապետական կուսակցության շրջանակներում արդեն տևական ժամանակ դժգոհություններ կան Ուկրաինային մատակարարվող օգնության ծավալների հարցում այն դեպքում, երբ այդ գումարները կարող էին ներդրվել ԱՄՆ-ի ներսում։ Իսկ Թրամփն ընդհանրապես պատերազմը կանգնեցնելու օգտին է հանդես գալիս՝ հաշվի առնելով, որ ընտրվելու դեպքում դա ավելի է բարձրացնելու իր հեղինակությունը։ Նա խոստացել է, որ մեկ օրում կարող է կանգնեցնել պատերազմը, ինչը ենթադրում է, որ այդ դեպքում ԱՄՆ-ը ճնշում է գործադրելու Ուկրաինայի վրա։

Ու, ընդհանրապես, արևմտյան երկրները փորձում են Ուկրաինային հորդորել, որ հրաժարվի առավելապաշտությունից։ Հասկանալի է, որ իր շահերը հաշվի առնելով՝ Արևմուտքը չի ցանկանում Ուկրաինայի պարտությունը, մյուս կողմից էլ՝ նույն Արևմուտքը շահագրգռված չէ, որ Ռուսաստանը ծանր պարտություն կրի, ինչը կարող է հետագա անկայունության ու ցնցումների պատճառ դառնալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա Մոսկվան կոնկրետ պահանջներ է առաջ քաշում պատերազմի դադարեցման ու բանակցությունների սեղանի վրա հարցի կարգավորման շուրջ աշխատանք տանելու ուղղությամբ։ Ու մեկ անգամ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե պատերազմը կկանգնի հենց այն պահից, երբ արևմտյան երկրները դադարեն սպառազինություններ մատակարարել: Բայց, ինչպես երևում է, Արևմուտքը դեռևս լիովին տրամադրված չէ դադարեցնել Ուկրաինային ուղղված օգնությունը։ Մի խոսքով, ինչպես շատ փորձագետներ են նշում, ներկա պահին Ուկրաինայում ընթացող պատերազմում խոշոր բեկում սպասել պետք չէ։ Եվ կողմերը պատրաստվում են, որ պատերազմը երկարատև է լինելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կամչատկայի ափերի մոտ փրկել են տղամարդուն, որը 67 օր անսարք նավակով դեգերել է Օխոտի ծովում Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա՝ Իրանի ավիաընկերության դեմ ԵՄ պատժամիջոցներից հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2874 գովազդային վահանակ է ապամոնտաժվել Տեսահոլովակի պրեմիերա. «Սերն ամենուր»- Զարուհի Բաբայան և Արտաշ Ասատրյան Լոնդոնը սառեցրել է Թբիլիսիի հետ ռազմավարական երկխոսությունը Պատմության կեղծարարությունը Դադիվանքի և Գանձասարի շուրջ․ Monument Watch Ավանդական կարատե․ Հայաստանը 13 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ) Վրաստանի նախագահը ներում է շնորհել 12 դատապարտյալի Ճանապարհատրանսպորտային պատահար մահվան ելքով (տեսանյութ) Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հոկտեմբերի 15-ին «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի «խաղային լիգան» կազմակերպում է ֆուտզալի առաջնություն Fastex-ը մասնակցել է DACOM NYC 2024-ին․ քննարկվել են ոլորտը ձևավորող կարևոր մանրամասներ 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամբ` Աբովյան 3 հասցեում Արցախի հանձնման մեղավորների անուն-ազգանունները հստակ են․ Մենուա Սողոմոնյան ԵԱՏՄ օգուտները և ՀՀ իշխանությունների վարքը «Քաղպայմանագիրը» ուժայինների դեմ նոր «օպերացիաներ» է մշակում ՄԻԵԴ-ը մեր հայցը անմիջապես ընդունել է վարույթ, տեղեկացրել ենք «ուժային» գործողությունների մասին. տեսանյութ Կալանքը, որպես խափանման միջոց, ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետ Պահպանե՛նք Աստծուց պարգև ստացած մեր ինքնությունը․ Մհեր Ավետիսյան
website by Sargssyan