Լոնդոնը սառեցրել է Թբիլիսիի հետ ռազմավարական երկխոսությունը

10 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական Ուորդրոփի երկխոսությունը, որն Միացյալ Թագավորությունն ամեն տարի նախարարների մակարդակով իրականացնում էր Վրաստանի հետ։ Բացի այդ, բրիտանական կողմը չեղարկել է պաշտպանության ոլորտում բարձր մակարդակի առաջիկա բանակցությունները և դադարեցրել է կիբերանվտանգության ծրագիրը։ Այս մասին հոկտեմբերի 15-ին InterpressNews առցանց հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։

Միաժամանակ դեսպանը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո երկրի կառավարությունը կվերադառնա արևմտամետ կուրսի և Լոնդոնի և Թբիլիսիի միջև վստահությունը կվերականգնվի։

«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք՝ ամրապնդելու Վրաստանի դիմադրողականությունը և մեր ընդհանուր բարգավաճումը, սակայն անցած տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունն այլ ընթացք բռնեց, և Թբիլիսիում  իմ գտնվելու առաջին ամիսներին ես ստիպված էի հստակեցնել մեր մտահոգությունները ժողովրդավարության անկման և հակաարևմտյան հռետորաբանության վերաբերյալ։ Հուսով եմ, որ Վրաստանի կառավարությունը կփոխի իր մոտեցումը, ինչն ինձ թույլ կտա վերականգնել լավատեսությունը»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է բրիտանացի դիվանագետը։

Ուորդը նշել է, որ Լոնդոնին մտահոգում է Վրաստանի խորհրդարանի կողմից քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակող օրենքի ընդունումը (խոսքը օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի մասին է-Խմբ.)»:

«Մենք հիասթափված էինք, երբ «Վրացական երազանք»-ի առաջնորդները սկսեցին դավադրության տեսություններ քարոզել և ենթադրել, որ արևմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը: Մենք ցնցվեցինք, երբ «Վրացական երազանք»-ն ընդդիմադիր կուսակցությունների արգելքն անվանեց որպես իր նախընտրական ծրագրի խոստումներից մեկը»,- հավելել է դեսպանը:

Ուորդի խոսքով՝ այս հանգամանքներն են եղել պատճառը, որ Մեծ Բրիտանիան առաջին անգամ որոշել է սառեցնել «Ուորդրոփ ռազմավարական երկխոսությունը»։

«Ընտրություններից հետո, անկախ նրանից, թե ով է կառավարությունում, մենք հույս ունենք տեսնել եվրաատլանտյան ուղի վերադարձի հստակ ապացույցներ՝ վստահությունը վերականգնելու և սերտ գործընկերության վերադառնալու համար», - եզրափակեց Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
website by Sargssyan