Կազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Թուրքիան իրեն դիրքավորում է միանգամից մի քանի ուղղություններով։ Մի կողմից՝ դեպի ԵՄ անդամակցություն ձգտումն է, և թուրք պաշտոնյաները նշում են, որ իրենց վերջնական նպատակը ԵՄ կազմում հայտնվելն է։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիային ուղեկցում է իսլամական աշխարհում առաջնորդություն ստանձնելու փափագը։ Այս համատեքստում Անկարան իրեն ներկայացնում է որպես աշխարհում մահմեդականների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Բայց թուրքական պետության արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունը պանթուրքիզմի շուրջ է։ Թուրքիայի կողմից վերակենդանանում և միս ու արյուն են ստանում պանթուրքական ծրագրերը։

Եթե նախկինում անհավանական էին համարվում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչումն ու դիտարկվում որպես 20րդ դարի սկզբի գաղափարական մնացուկ, ապա ներկայում կոնկրետ գործնական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ։ Պետք է խոստովանել, որ Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իրավիճակ է փոխվել։ Եթե նախկինում այս տարածքները համարվում էին ռուսական ազդեցության գոտի, ապա հիմա թուրքական ազդեցությունն է մեծ արագությամբ ներթափանցում։ Որոշ ուղղություններով իրավիճակը նույնիսկ Թուրքիայի օգտին է, որը գործի է դնում ոչ միայն քաղաքակրթական ընդհանրությունների ու լեզվի գործոնը, այլև իր տնտեսական ու ռազմական ներուժը։ Չէ՞ որ վերջին տասնամյակներին Թուրքիային հաջողվել է ահռելի առաջընթաց գրանցել։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ծանրության նժարը փոխվել է։

Թուրքիան ամբողջական մուտք է ստացել դեպի Ադրբեջան՝ Արցախյան պատերազմի հաղթանակը պայմանավորելով թուրքական ուժերի գործոնով, և ադրբեջանական բանակը մոդեռնիզացնելու ու համաթուրքական բանակ ստեղծելու նպատակներ է հետապնդում։ Այնինչ, թեկուզ ժամանակավոր, բայց ռուսական դիրքերը տարածաշրջանում շարունակաբար թուլանում են, այդ թվում՝ Հայաստանում, որն ավանդաբար եղել է ռուսական հենարանը Հարավային Կովկասում։ Բնական է, որ Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդելուց հետո Թուրքիան ցատկ է կատարելու դեպի Միջին Ասիա։ Տվյալ դեպքում խնդիր է դրված միավորել թյուրքական աշխարհն ու թյուրքախոս երկրներին հավաքել Թուրքիայի հովանու ներքո։ Ու դրա համար հիմքեր են ստեղծվում միասնական միջազգային տարբեր կազմակերպությունների ու համագործակցության ձևաչափերի համատեքստում, որոնցից գլխավորը Թուրքական պետությունների կազմակերպությունն է։

Հատկապես վերջին տարիներին ակտիվացել են տարբեր համաթյուրքական նախաձեռնությունները և ձևաչափերը, որոնք միտված են տարբեր ուղղություններով միասնական դաշտ ստեղծելուն։ Օրինակ՝ պատահական չէ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ընթացքի մեջ է դրվել թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի ու այբուբենի ստեղծման հարցը։ Այս ֆոնին էլ Ղազախստանը հրաժարվում է ռուսական այբուբենի՝ կիրիլիցայի կիրառումից։ Դեռ 2017 թվականին այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «Ղազախստան-2050» ծրագրում հայտարարեց մինչև 2025 թվականը լատինական այբուբենին անցնելու մասին։ Նախաձեռնություններ կան նաև միասնական համաթուրքական կրթական համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Եվ օրերս էլ Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիան» փոխարինել է «Թուրքեստան» տերմինով։ Ճիշտ է՝ համաթյուրքական ինտեգրացիոն դաշտը դեռևս կայացման ճանապարհին է, բայց այս տեմպերով շարունակվելու պարագայում շատ շուտով Ռուսաստանը կոնկրետ վտանգ կզգա Միջին Ասիայում, որի մաս կազմող երկրները շարունակաբար դիստանցավորվում են Ռուսաստանից ու հայացք հառում դեպի Թուրքիա։

Իսկ ապագայի հեռանկարում այս գործընթացը վտանգ կարող է ներկայացնել նաև Չինաստանի համար, քանի որ Թուրքիան կանգնած է այդ երկրում անջատողական թյուրքախոս ույղուրների պաշտպանության դիրքերում ու կարող է անկայունություն հրահրել Սինցզյան նահանգում։ Թե որքան առաջ կգնան թյուրքախոս երկրների ու ժողովուրդների միավորման ծրագրերը, ժամանակը ցույց կտա, սակայն տեսնում ենք, որ աշխարհաքաղաքականության գլոբալ շահերի տեսանկյունից դրանք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի, ապա՝ նաև Չինաստանի դեմ։ Իսկ թե Թուրքիան ինչքան կհաջողի իր պանթուրքական ծրագրերում, կախված է նաև Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, քանի որ Հայաստանի միջոցով է հնարավոր թուլացնել Թուրքիայի մարշը դեպի արևելք։ Ու այս տեսանկյունից հեռանկարային առումով Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի Հայաստանին աջակցելու հարցում, այլապես ինքն է վտանգի տակ հայտնվելու։ Ուկրաինայից ոչ պակաս, իսկ ինչ-որ առումներով՝ էլի ավելի, Ռուսաստանի համար վտանգավոր է Հարավային և Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի իրավիճակը, քանի որ դրանցով կոնկրետ կազմաքանդման ծրագրեր կարող են առաջ քաշվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan