ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում է, այնուհետև՝ Երևանում․ ի՞նչ դեր ունի այստեղ հանքարդյունաբերության ոլորտը

Հայաստանը հանքարդյունաբերությունից չի կարող հրաժարվել։ Այս կարծիքին է ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մովսեսյանը։ Նա Iravaban.net-ի հետ զրույցում նշեց՝ հանքարդյունաբերության հատվածը մեր երկրի տնտեսության կարևոր մասն է։

Բացի այդ, հանքարդյունաբերությունը և մետաղների վերամշակման արտադրանքը հիմնական արտարժույթ բերող ոլորտն է Հայաստանի տնտեսության համար․ «Դա բավականին մեծ նշանակություն ունի հանրապետության համար, մանավանդ, 44-օրյա պատերազմից հետո։ Զարգանալ ցանկացող յուրաքանչյուր երկիր շահագործում է իր ընդերքը։ Հատկապես պղձի, մոլիբդենի և ոսկով հարուստ երկրների մասին է խոսքը»։ 

Հանքարդյունաբերող ընկերությունները նաև աշխատատեղերի խոշոր մատակարարներ են, հատկապես՝ այն պատճառով, որ նրանք կարող են առաջարկել բարձր վարձատրվող աշխատանքներ Երևանից դուրս։ Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում նախորդ տարվա երկրորդ եռամսյակի հետ համեմատ աճել է։ 

Նախորդ տարվա եռամսյակի 261,261 դրամի փոխարեն այժմ ամսական միջին աշխատավարձը կազմում է 275,269 դրամ, որը 5,3 %-ով ավելին է։ Միջին ամսական աշխատավարձի ցուցանիշներով առաջին տեղում Սյունիքն է՝ 349,324 դրամով, որից հետո միայն մայրաքաղաքն է՝ 309.877 դրամով։  Պատճառներից մեկն այն է, որ հենց Սյունիքում է գործում Հայաստանի թիվ 1 խոշոր հարկ վճարողը, Զանգեզուրի պղնջամոլիբդենային կոմբինատը։

«Բացի այս ամենից, ԶՊՄԿ-ն նաև շատ սոցիալական հարցեր է լուծում հենց տեղում, Սյունիքում։ Կոմբինատը շուրջ 5000 աշխատող ունի, հենց ընկերությունն է ապահովում շրջանում բնակվող քաղաքացիների զբաղվածությունը։ Եթե մենք չպահպանենք այն, ինչ ունենք, պատկերացրեք՝ որքան բան կարող ենք կորցնել»,-նշում է Մովսեսյանը՝ ընդգծելով Ամուլսարի չշահագործման արդյունքում Հայաստանի բաց թողնված օգուտը։ 

Հանքարդյունաբերության ոլորտի բոլոր ընկերությունները 1000 խոշոր հարկատուների թվում են։

«Հուսով ենք՝ 2025 թվականի գարնանից Ամուլսարի հանքը կաշխատի, ինչը մեծ օգուտ կբերի մեզ։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ մեր խոշոր հարկատուների մեկի, Սոթքի ոսկու հանքավայրի մի մասն անցել է մեր «հարևանին»։ Դա արդեն մեզ համար մեծ կորուստ է։ Գոնե դրա փոխարեն պետք է Ամուլսարը շահագործվի և լրացնի բացը»,-նշում է նա։

Հանքարդյունաբերության ոլորտի կողմից անուղղակի ներդրումները ՀՆԱ-ում առաջացնում են նաև լրացուցիչ հարկային եկամուտներ: Գործնականում դա նշանակում է, որ հարկավոր է հաշվի առնել հանքարդյունաբերության ոլորտի գործունեությամբ ստեղծվող լրացուցիչ ՀՆԱ-ից ստացված հարկերը։

«Բնապահպաններն ասում են նաև, որ բաց հանքերը պետք է փակել ու աշխատել ստորգետնյա եղանակով։ Ես և իմ ընկերները շատ ենք բացատրել, բայց մինչև հիմա նրանք չեն պատկերացնում․ հանքը ետք է աշխատի եկամուտ ստանալու համար, ոչ մի տնտեսվարող առանց եկամուտի չի աշխատելու։ Ստորգետնյա եղանակով աշխատելու առաջին իսկ օրվանից ձեռնարկությունը կսկսի մինուսով աշխատել։ Ո՞վ է այդ մինուսը ծածկելու»,-հետաքրքրվում է Մովսեսյանը։



Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ոլորտի փորձագետը նշում է՝ հանքարդյունաբերության ոլորտն իր վերամշակման և օժանդակ ծառայությունների հետ միասին կարևոր տեղ է զբաղեցնում պետության եկամուտների մեջ: Կարևոր է պահպանել բարենպաստ գործարար միջավայր և ապահովել ոլորտի կայունությունը ապրանքների տատանվող գների պայմաններում. «Եթե մենք դադարեցնենք մեր հանքարդյունաբերությունը, կհայտնվենք քարե դարում»։

Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
website by Sargssyan