ԱՄՆ նյարդային արձագանքը

Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ամիսներ առաջ էր դեռ ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում էր այդ համաձայնագրի ստորագրմանը։ Միլլերը հույս է հայտնել, որ այն ի վերջո կստորագրվի։ «Բայց դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը:

ԱՄՆ-ը ամիսներ շարունակ տարբեր փորձեր է արել հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, իսկ այժմ պետդեպի խոսնակի նյարդային արձագանքն ուղղված է հենց հայկական կողմին։ Հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը:

Նման երկկողմ շփումները դուրս են արևմտյան հարթակի վերահսկողությունից, ինչն էլ առաջացրել է Արևմուտքի վրդովմունքը։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն երկար են աշխատել ռուսական միջնորդությունը փոշիացնելու, բանակցային պրոցեսն իրենց ձռքում պահելու համար, իսկ հիմա Փաշինյանն ինքն է նախադրյալներ ստեղծում Արևմուտքին գործընթացից հեռու պահելու համար։ Սա, նշենք, ևս մեկ վտանգ է։ Մինչ Ադրբեջանը միջազգային ասպարեզում առաջ է մղում իր նարատիվները, հիմքեր ստեղծում նոր էսկալացիայի, պաշտոնական Երևանը վանում է բոլոր պոտենցիալ դաշնակիցներին։ Հետևանքը կարող է Արևմուտքի սառն արձագանքը լինի ադրբեջանական ագրեսիային։ 

Նանե Գասպարյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
website by Sargssyan