AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի

Արդեն 20 տարի ֆինանսական ծառայությունների ոլորտում վստահելի և առաջատար գործընկեր AN Audit ընկերությունը դարձել է Nexia աուդիտորական-խորհրդատվական համաշխարհային ցանցի լիիրավ անդամ և այսուհետ գործելու է որպես Nexia Armenia:

Երկու տասնամյակի ընթացքում AN Audit-ը Հայաստանում տրամադրել է բարձրակարգ հաշվապահական, աուդիտորական, հարկային և ֆինանսական խորհրդատվության ծառայություններ՝ դառնալով հուսալի և կայուն գործընկեր։

Միանալով Nexia համաշխարհային ցանցին ՝ ընկերությունը հնարավորություն է ձեռք բերում առաջարկելու ավելի լայնածավալ և ինտեգրված ծառայությունների փաթեթ, ներառյալ տրանսֆերային գնագոյացում, բիզնեսի գնահատում, բիզնեսի կառավարման համակարգերի ներդրում, կայուն զարգացման հաշվետվությունների պատրաստում՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։ Սա կարևորագույն շրջադարձ է նաև ընկերության գործընկերների համար, քանի որ արդյունքում վերջիններս կունենան բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ արդյունավետ գործելու թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում:

Այս կարևոր իրադարձության առիթով կայացավ հանդիսավոր միջոցառում՝ նշանավորելով Nexia Armenia-ի պատմության նոր փուլը: Միջոցառմանը հրավիրված էին ընկերության գործընկերները, պետական գերատեսրությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատարներ, ինչպես նաև հյուրեր Nexia-ի գլխամասային գրասենյակից, Վրաստանից Տաջիկստանից, և բալթյան երկրներից։ Միջոցառումը լավ հնարավորություն էր փոխադարձ կապերի զարգացման համար։

Nexia Armenia-ի մասին

Նախկինում հայտնի որպես AN Audit, Nexia Armenia-ն հանդիսանում է աուդիտորական, հաշվապահական, հարկային և ֆինանսական խորհրդատվության ամբողջական ծառայություններ տրամադրող ընկերություն: Աշխարհի խոշոր տասնյակում ընդգրկված Nexia աուդիտորական-խորհրդատվական ընկերությունների ցանցի մաս կազմելով՝ Nexia Armenia-ն իր գործընկերներին առաջարկում է ծառայությունների համապարփակ փաթեթ` ապահովելով բիզնեսի սպասարկումը նաև ՀՀ-ից դուրս:

«Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների շուրջօրյա հերթապահությունների արդյունքում հնարավոր է եղել զերծ մնալ խցանումներից․ Կոստանյան Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը Համայնքի ենթակայությամբ գործող 40 նախակրթարաններ համալրվել են ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված նոր գույքով Խորհրդատվական հանրության տարվա միջոցառումը Հայաստանում ունեցավ մասնակիցներ շուրջ 30 երկրներից Ավետիք Չալաբյանը՝ «Երկրի հյուրասրահում» Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի ճնշման պայմաններում է գնում խաղաղության պայմանագրի ստորագրման. ՀայաՔվե ԶՊՄԿ-ն՝ Հայաստանի լավագույն գործատուներից է AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի Փաշինյանի սենսացիոն խոստովանությունն Արցախի վերաբերյալ Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը ՀՀ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը «Ահա թե ինչպես պարզեցինք մեր փոքրիկի սեռը». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է «Գենդեր փարթի»-ի տեսանյութը Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր Մեսսին նշել է, թե ով է արժանի 2024 թվականի Ոսկե գնդակը ստանալուն
website by Sargssyan