Դասակի հրամանատարն ու համածառայակիցը նվաստացրել են զինվորին

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Իրականացված ծավալուն ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա․ Դալլաքյանը մահացել է ինքնասպանություն գործելու հետևանքով։

Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտը, կոչման բերումով լինելով սերժանտների և զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայներից մեկի հետ խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը և տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով՝ միասին, նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ Դրա հետևանքով գտնվելով անելանելի վիճակում՝ նշված օրը, նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, վերջինս իրեն ամրակցված «AKM» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ զինվորական ծառայության մեջ ընդգրկված վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Վերջիններս ձերբակալվել են։

Դասակի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային ժամկետային զինծառայողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվում են՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հանրապետությունում, ցերեկվանից սկսած, ցիկլոնը կկորցնի իր ուժը. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայունության, բարգավաճման և զարգացման համար. Թուրքիայի ԱԳ նախարար Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 տուժած Ադրբեջանի արտգործնախարարը Ստամբուլում կրկին նախապայման է առաջ քաշել Յամալի համար մեզ 250 միլիոն եվրո առաջարկեցին, բայց ես ասացի ոչ. «Բարսելոնայի» նախագահ Պարզաբանում Գագիկ Ծառուկյանի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ․ Իվետա Տոնոյան Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած Ի՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Բայրամովը Դասակի հրամանատարն ու համածառայակիցը նվաստացրել են զինվորին Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն առաջարկել է 250 միլիոնով գնել կառավարական ավտոմեքենան Սերբիայի պաշտպանական ձեռնարկություններից մեկում պայթյուն է որոտացել Ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը գտնվում Մոսկվայում 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթի վիրահատությունը բարեհաջող անցավ, հատկացվեց 1.5 մլն դրամ. այց` զինվորին Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու հրավեր է ուղարկվել Հայաստան ՀԿԾՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին ու Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը. Լավրով Քյարամյանի հետ կապված միջադեպը Փաշինյանն ուզում է կոծկել Ի՞նչ է սպասվում Ստամբուլում. Էրդողանը կհանդիպի Միրզոյանին Բաքուն նոր մեղադրանքներ է առաջադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ «Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների շուրջօրյա հերթապահությունների արդյունքում հնարավոր է եղել զերծ մնալ խցանումներից․ Կոստանյան
website by Sargssyan