«Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների շուրջօրյա հերթապահությունների արդյունքում հնարավոր է եղել զերծ մնալ խցանումներից․ Կոստանյան

Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հարգելի՛ գործընկերներ,

մայրաքաղաքում դիտված հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին Երևանի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությանը խոչնդոտող խնդիր, ըստ էության՝ չի եղել, քանի որ ինչպես նախապես տեղեկացրել էի՝ տեղերում սահմանվել են շուրջօրյա հերթապահություններ՝ «Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում հնարավոր է եղել արագ արձագանքել լոկալ խնդիրներին, մասնավորապես՝ կանխել տերևների ու այլ թափոնների կուտակումը դիտահորերի մոտ և արդյունքում՝ զերծ մնալ խցանումներից:

Հոկտեմբերի 17-ին արձանագրված տեղումներն ավելի ինտենսիվ էին: Այդ օրը տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Միկոյան փողոցում (այսպես կոչված՝ Եղվարդի խճուղում): Այս պահին իրականացվում է հնարավոր պատճառների ուսումնասիրություն:

Ինչ վերաբերում է Հաղթանակի կամրջի հատվածում արձանագրված ջրակուտակումներին, ապա սոց. ցանցերում տեղ գտած տեսանյութերը ըստ էության հին են, քանի որ հոկտեմբերի 17-ին նկարահանված ու ստորև ներկայացվող կադրերում ակնհայտ երևում է, որ այդ տարածքում ջրի կուտակումներ չկան:

Քյարամյանի հետ կապված միջադեպը Փաշինյանն ուզում է կոծկել Ի՞նչ է սպասվում Ստամբուլում. Էրդողանը կհանդիպի Միրզոյանին Բաքուն նոր մեղադրանքներ է առաջադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ «Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների շուրջօրյա հերթապահությունների արդյունքում հնարավոր է եղել զերծ մնալ խցանումներից․ Կոստանյան Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը Համայնքի ենթակայությամբ գործող 40 նախակրթարաններ համալրվել են ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված նոր գույքով Խորհրդատվական հանրության տարվա միջոցառումը Հայաստանում ունեցավ մասնակիցներ շուրջ 30 երկրներից Ավետիք Չալաբյանը՝ «Երկրի հյուրասրահում» Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի ճնշման պայմաններում է գնում խաղաղության պայմանագրի ստորագրման. ՀայաՔվե ԶՊՄԿ-ն՝ Հայաստանի լավագույն գործատուներից է AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի Փաշինյանի սենսացիոն խոստովանությունն Արցախի վերաբերյալ Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը ՀՀ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը «Ահա թե ինչպես պարզեցինք մեր փոքրիկի սեռը». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է «Գենդեր փարթի»-ի տեսանյութը Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է
website by Sargssyan