Ի՞նչ է սպասվում Ստամբուլում. Էրդողանը կհանդիպի Միրզոյանին

Ստամբուլում այսօր կայանալու է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը։ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև` տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։ Վրաստանը, ինչպես միշտ, հրաժարվել է մասնակցել հարթակի աշխատանքներին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, թե Միրզոյանը Ստամբուլում նաև երկկողմ հանդիպումներ կունենա, բայց չեն նշում, թե ում հետ: Փոխարենը թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Միրզոյանը և մյուս ԱԳ նախարարները հանդիպելու են Էրդողանին, իսկ Միրզոյանը նաև առանձին հանդիպում կունենա Հաքան Ֆիդանի հետ։

Թուրքիայի նախագահի գրասենյակից նշել են, որ Էրդողանի և Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա այսօր երեկոյան և փակ կլինի լրատվամիջոցների համար։ «ՌԻԱ Նովոստի»-ին Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, թե ԱԳ նախարարների հանդիպմանը Հաքան Ֆիդանն իր ելույթում կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին, կհայտարարի, որ Անկարայի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ «Ըստ ամենայնի, շեշտը կդրվի այն փաստի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն է: Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է գործընթացին, որին զուգահեռ ընթանում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասել Է գործակալության զրուցակիցը։ Դե իսկ ՀՀ իշխանություններին նվաստացման հերթական արարն է սպասվում, այս անգամ` արտգործնախարարի մակարդակով։ 

Նաիրա Հունանյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan